Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով վկան մահացել է

Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով վկան մահացել է: «Փաստինֆո»ի փոխանցմամբ՝ Վերջինս, ոչ ավել ոչ պակաս, օրեր առաջ մայրաքաղաքում իր իսկ կողմից կատարված ավազակային հարձակման ժամանակ է մահացել: Պարզվում է, որ այս գործով մահացած վկա Հրաչյա Ֆալանջյանը նույն անձն է, ով մայիսի 13-ին Շենգավիթ վարչական շրջանի Դոդոխյան փողոցի 24-րդ տան վրա մեկ այլ անձի հետ ավազակային հարձակում էին կատարել, վերջիններս ատրճանակի ու դանակի սպառնալիքներով հարձակվել էին այդ պահին տանը գտնվող 5 անձանց վրա և փորձել գումար հափշտակել։ Սակայն տան բնակիչները դիմադրություն էին ցույց տվել և վնասազերծել տուն մուտք գործած անձանց, որոնցից մեկը՝ Ֆալանջյանը ոստիկանության աշխատակից էր և մեր տեղեկություններով գտնվում էր կադրերի ռեզերվում: Այս դեպքով ավազակային հարձակում կատարած մյուս անձը, ինչպես նաև ընտանիքի անդամներից 3-ը դեպքից հետո ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ կողմերին տեղեկացրեց, որ դատակոչված և ծանուցված 7 վկաներից ոչ մեկը չի ներկայացել դատարան, սակայն գրություն էր ստացվել, որ նրանցից երկուսը գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, մեկը հիվանդ է, մյուսը մահացած վկա Ֆալանջյանն էր: Վկաների դատարան չներկայանալու վերաբերյալ նիստը նախագահող դատավորը նաև տեղեկացրեց, որ մինչև նիստի օրը նրանք հեռախոսակապով հասանելի են լինում, իսկ նիստի օրը դառնում են անհասանելի: Նշենք, որ նախորդ նիստին ծանուցված վկաները կրկին չէին ներկայացել: Մեղադրող դատախազները միջնորդեցին դատարան չներկայացող վկաների նկատմամբ բերման որոշում կայացնել, սակայն պաշտպանական կողմը՝ փաստաբան Լուսինե Սահակյանը գտավ, որ աընդունելի է այս փուլում նրանց բերման ենթարկել: Նա կարծիք հայտնեց, որ կարելի է ծանուցել այլ վկաների և միայն վկաների հարցաքննության ավարտին բերման որոշում կայացնել այն վկաների նկատմամբ, ովքեր չեն ներկայանում: Այսպիսով, դատարանը որոշեց ծանուցված 7 վկաներից 3-ի նկատմամբ բերման ենթարկելու որոշում կայացնել, իսկ մյուսներին կրկին ծանուցել, կծանուցվեն նաև ևս 5 վկա: Այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 31-ին:   Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am