Ուրիխանյանն արձագանքել է Անի Հովհաննիսյանի հայտարարությանը

ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի գրասենյակ արձագանքել է Անի Հովհաննիսյանի հայտարարությանը. «Անդրադառնում ենք շորթման գործով ձերբակալված «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի հայտարարությանը այն պատճառով, որ մի շարք լուրջ լրատվամիջոցներ հրապարակել էին այդ կեղտոտ զառանցանքը, իսկ հանրության համար վերջնականապես իրականությունը պարզեցնելու համար ներկայացնում ենք հետևյալը. Երկար տարիներ Անի Հովհաննիսյանը գումարներ վաստակելու նպատակով շանտաժի է ենթարկել, այնուհետև զրպարտել տարբեր հասարակական, քաղաքական, պետական գործիչների ու գործարարների: Այս պնդման ապացույցներն են, թե՛ այս օրերին հնչած տարբեր գործիչների հայտարարությունները, թե՛ այն բազմաթիվ մարդկանց ցուցմունքները, որոնք անընդհատ ներկայացվում են իրավապահներին: Նախաքննությանը չխանգարելու համար այս պահին փակագծեր չենք բացում՝ սպասելով գործի ավարտին: Երկար տարիների ստոր, անբարոյական ու օրինազանց գործունեությանը վերջ դրվեց և սկսվեց բացահայտումների ընթացքը այն պարզ պատճառով, որ այս անգամ թիրախ էր ընտրվել պատգամավոր Ուրիխանյանը, որին չվախեցրեցին ո՛չ սոցիալական ցանցերում Անիի հանցակիցների լկտի ու վարկաբեկիչ գրառումները, ո՛չ էլ իր կենսագրության մեջ նրանց «քիթը խոթելը»: Ինչպես պարզվեց, Անիին արդարացնելու, ցուցմունքներից հետ պահելու և օրենքի պատժից «փրկելու» գործն իր վրա վերցրեց հայտնի խարդախ, բազմաթիվ մարդկանց ճակատագրեր խեղած Արտակ Գալստյանը և իր armcrimenews .am կայքը՝ ևս մի քանի մանր-մունր ֆեյսբուքյան քարոզիչներով հանդերձ: Հիշյալ կայքն ու անձը ամուր փոխկապակցված են Անիի երկարամյա հանցավոր գործունեության հետ, և իրենց պատասխանատվությունից խուսափելու միակ հույսը օրինական պատժից Անիին դուրս պրծեցնելն էր: Հասկանալով, որ դա չի հաջողվում, նրանք նախաձեռնեցին Անիի այս վերջին ստոր ու զառանցանք հիշեցնող հայտարարությունը, որում ՀՀ-ում ՌԴ դեսպան Վոլինկինի և պատգամավոր Ուրիխանյանի անունները կապվում է իբր իր հայրենասիրական և հակաադրբեջանական գործունեության հետ: Վերոգրյալի առթիվ առաջացել է չորս հարց. 1. Հայրենասիրական պայքարի ոգով տոգորվա՞ծ էր Անին 300.000 դրամ գաղտնիաբար պահանջել պատգամավորից և վերցրել նրա ներկայացուցչից, ինչի օպերատիվ նկարահանման կադրերը տեսավ ողջ հանրությունը: 2. Հայրենասիրությա՞մբ էր դրդված Անին, երբ այլոց անձնական կյանքին ու ընտանիքի անդամներին վերաբերող տեղեկություններ էր պեղում ու հրապարակում: 3. Հայրենասիրական պայքարի շրջանակներո՞ւմ էր արդյոք Անին կեղտեր հորինում տարբեր գործիչների մասին ու ֆեյսբուքյան էջերով ուղարկում իրենց երեխաներին ու բարեկամներին: 4. Եվ վերջապես, ո՞ր հայրենասիրությամբ է պայմանավորվում Անիի հանցագործությունների կոծկումն ու պարփակումը Արտակ Գալստյանի, Սուսաննա Սարգսյանի կողմից ու իրենց armcrimenews և analitik կայքերի միջոցով և ադրբեջանցիներին նյութ ապահովող խայտառակ ու ապազգային զառանցանքների տարածումը համացանցում: Հույսով ենք, որ ՌԴ դեսպանը շուտափույթ հանդես կգա հայտարարությամբ և պարզաբանմամբ իր Անիին առնչվելու մասին, ինչը սակայն մեր հետաքրքրությունների տիրույթում չէ»:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am