Պուտինականների անշլագ` Երևանում

«168 Ժամ»-ը գրում է. «Եթե չլիներ Ռուաստանը, և եթե Թուրքիան ներքաշվեր Ղարաբաղյան պատերազմում, ապա Հայաստանը կկործանվեր: Վերջին օրերին տարբեր ձևակերպումներով այս միտքն ավելի հաճախ է հնչում Հայաստանի շատ որոշակի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների շուրթերից: Սա այն միտքն է, որը ռուսական քարոզչության ու քաղաքական-փորձագիտական շրջանակներից հնչում էր ապրիլյան պատերազմի օրերին ու դրանից հետո: Այս միտքը հնչում էր` արդարացնելու համար ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանի նկատմամբ ռուսական դավաճանությունը: Ռուսական շրջանակների ու հայ ընդդիմադիրների նկարագրած այդ սարսափազդու սցենարը, իհարկե, առնվազն գոյության իրավունք ունի: Սակայն իրավիճակը, մեղմ ասած, այնքան պարզունակ չէ, որքան ներկայացվում է այդ քարոզչական-մանիպուլյատիվ հայտարարություններում: Պարզունակ է, սակայն, այն մոտիվացիան, որով հայ ընդդիմադիրների մի մասը փորձ է անում վերադառնալ «ռուսական գիծ»` օգտագործելով այդ` սովետառուսական քարոզչական սպառնալիքը: Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի իշխանությունը որոշակի քայլեր է կատարել եթե ոչ՝ ընդդեմ Ռուսաստանի, ապա՝ Հայաստանի շահերից բխող, որոնք չեն համապատասխանում ռուս-ադրբեջանական շահերին: Որքան հեռու կգնա իշխանությունն այդ քայլերով, այս պահին դժվար է ասել: Բացառված չէ, որ նույն իշխանությունն այդ քայլերն արել է անհրաժեշտ պահին «նահանջելու» և դա Ռուսաստանին որպես հավատարմություն ներկայացնելու համար: Սակայն մինչև այդ առաջ է ընկել ընդդիմության ռուսական հատվածը: Հաշվարկը պարզ է. Ռուսաստանին ներկայացնել, որ մինչ Հայաստանի իշխանությունը կասկածելի քայլեր է կատարում, իրենք նախկինից ավելի հավատարմորեն Հայաստանում սպասարկում են ռուսական քաղաքականությունը: Առջևում խորհրդարանական ընտրություններ են և Հայաստանի` նախկին կաղապարներից դուրս չեկած քաղաքական դասը, ինքնաբուխ կամ ոչ, սկսել է մատուցվել Ռուսաստանին` ընտրություններում մի քանի մանդատի «դաբրո» ստանալու համար»:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am