Ով է շորթման գործը սարքելու իրական պատվիրատուն.բացահայտում է Անի Հովհաննիսյանը

Ես՝ Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանս, հայտարարում եմ Շորթման գործը սարքելու պատվիրատուն ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն է: Նպատակը ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկում Ադրբեջանի մասնակցության բացահայտման հետ կապված իմ գործունեությունը կասեցնելը և դրանով իսկ Ադրբեջանի կողմից ՀՀ-ում ՎՏԲ բանկի միջոցով անարգել տնտեսական գործունեություն ծավալելու արգելքները վերացնելն է: ՀՀ-ում չես գտնի գեթ մեկ մոլագար, ով փորձ անի գումար շորթել ՀՀ ԱԱԾ պետի մորաքրոջ որդուց:Միայն այս հանգամանքը արդեն իսկ վկայում է, որ շորթման գործը ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի գործակալ Ուրիխանյանի անհաջող բեմականացումն է: Ուրիխանյանն այս գործում ՌԴ դեսպան Վոլինկինի կամակատարը և գործակալն է, որը դեսպանի հանձնարարությամբ, իբր թե ՎՏԲ բանկում ադրբեջանական մասնակցութան դեմ պայքարին միանալու պատրվակով կարողացավ համագործակցության համաձայնություն ձեռք բերել ինձ՝ Անի Հովհաննիսյանիս հետ և շորթման գործ սարքել: Եվ ՌԴ դեսպանը, և նրա գործակալը՝ Ուրիխանյանը վստահ էին, որ ես՝ Անի Հովհաննիսյանս, կընկրկեմ և կդադարեցնեմ պայքարս Ադրբեջանի Հանրապետության կողմից ՀՀ-ում անարգել տնտեսական գործունեություն ծավավելու դեմ: Սակայն վերջիններս չարաչար սխալվում են: 1Այդ առումով ես՝ Անի Հովհաննիսյանս, հայտարարում եմ Կլինեմ ազատության մեջ, թե՝ բանտախցում, պայքարելու եմ Ադրբեջանի Հանրապետության դեմ: Ինձ հասանելի բոլոր միջոցներով խոչընդոտելու եմ Ադրբեջանի կողմից ՎՏԲ բանկի միջոցով Հայաստանում իրականացվող տնտեսական գործունեությանը, դրա միջոցով Ադրբեջանի հարստացմանը: Դա է պահանջում իմ Հայրենիքի անվտանգությունը: Դա են պահանջում Արցախյան գոյամարտի ժամանակ մինչև օրս զոհված քաջազնունիների շիրիմները և նրանց մայրերի և կանանց արցունքները: Դա են պահանջում այսօր սահմանին կանգնած մեր զինվորները և կամավորականները, որոնց թիկունքում՝ Մայր Հայաստանում, ունեզրկում է ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկը: Իմ համար, անկեղծ ասած, զարմանալի էր, որ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի դեմ պայքարելը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն, բայց դրան էլ եմ պատրաստ և պայքարելու եմ մինչև վերջ: Իսկ ՀՀ-ում Ադրբեջանի տնտեսական գործունեության շահերը սպասարկող ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը  և նրա գործակալ Ուրիխանյանը շատ շուտ կհայտնվեն պատմության աղբանոցում՝ որպես հայադավ ու թուրքամետ քաղաքականության կրողներ: Հայտարարությանս մեջ նշված հանագամանքների հետ կապված ամեն ինչ անելու եմ, որպեսզի դառնան քննության առարկա, որտեղ մանրամասն հիմնավորումներով  նշելու եմ ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկի թեման չփակելու դեպքում ՌԴ դեսպանի կողմից ինձ բացահայտ սպառնալու հանգամանքները և նրա ցուցումով նրա գործակալ Ուրիխանյանի գործունեությունը: Պայքարելու եմ մինչև վերջ: Ադրբեջանը ոչ մի դեպքում տնտեսական գործունեություն ՀՀ-ում չպետք է իրականացնի և պետք է հեռանա Հայաստանից, որքան էլ որ դա դուր չի գալիս թշնամի պետության շահերի պաշտպան ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին և նրա գործակալ Տիգրան Ուրիխանյանին: Միաժամանակ հույսեր չունեմ, որ ցուցմունքներս կամ հայտարարությունս կարող են դառնալ քննության առարկա, ավելի շուտ վստահ եմ, որ այն քննության կողմից զգուշորեն կշրջանցվի, որովհետև իմ դեմ է և գործի պատվիրատուն է հզոր Ռուսաստանի դեսպանը, որին ՀՀ-ում կարելի է ամեն ինչ: Բայց, այնուամենայնիվ, սա իմ դիրքորոշումն է, իմ երկրի և իմ երկրի անվտանգության համար տարված պայքարը, և ես երբեք չեմ նահանջելու՝ անկախ այն հանգամանքից, թե ՀՀ-ում Ադրբեջանի դեմ պայքարելու համար ինձ՝ հայ կնոջս և լրագրողիս, որքան կդատապարտեն: Անի Հովհաննիսյան  

դիտվել է 1 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am