Մատաղիսի զորամասի նախկին հրամանատարը պարզաբանել է իր անվան շուրջ լուրերը

Վերջին օրերին միանգամից մի քանի լրատվամիջոցներ մեղադրանքներ հնչեցրին Մատաղիսի զորամասի հրամանատար Հարություն Ամիրխյանյանի հասցեին: Անանուն աղբյուրների վրա հղում կատարելով՝ տեղեկություններ տարածվեցին ապրիլյան պատերազմի օրերին Արցախից նրա բացակայության, թույլ տրված բացթողումների մասին: Մեդիամաքսը որոշել է զրուցել գնդապետ Ամիրխանյանի հետ՝ խնդրելով նրան մեկնաբանել այդ տեղեկությունները: -Պարոն Ամիրխանյան, որտե՞ղ եք եղել ապրիլի 1-ին եւ լույս 2-ի գիշերը, երբ հակառակորդը դիմեց հարձակողական գործողության: -Մարտի 14-ից ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածի համար ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով ինձ արձակուրդ է հատկացված եղել: Ապրիլի 2-ի վաղ առավոտյան, իմանալով շփման գծի զարգացումների մասին, ճանապարհ եմ ընկել եւ նույն օրը՝ մոտավորապես ժամը 16:30-ին, արդեն Մատաղիսում էի: Ճանապարհին էի, երբ պաշտպանության նախարարությունից զանգահարեցին՝ արձակուրդից ետ կանչելու համար, ես էլ ասացի, որ արդեն վերադառնում եմ: Ի դեպ, արձակուրդի ողջ ընթացքում եղել եմ ոչ թե Թբիլիսիում, ինչպես գրում են որոշ լրատվամիջոցներ, այլ Արմավիրում: — Որքանո՞վ է ճիշտ տեղեկությունը, որ Ձեզ ազատել են Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնից: -Ոտքս վիրավորվելու հետեւանքով այս պահին Մատաղիսի հրամանատարի պաշտոնում չեմ: Իրավիճակը ենթադրում էր, որ հրամանատարը պետք է լինի առաջնագծում: Ղեկավարության հետ քննարկման արդյունքում որոշեցինք, որ այդ պահին կա փոխարինման անհրաժեշտություն: -Ե՞րբ եւ ի՞նչպես վիրավորվեցիք: -Ապրիլի 4-ին, երբ հրամանատարական կետի մոտ ընկավ հակառակորդի «կամիկաձե» տեսակի անօդաչու թռչող սարքը, մի քանի բարձրաստիճան զինվորականների հետ ոտքով բարձրացանք դաշտ՝ դիտարկման: ԱԹՍ-ն ընկնելուց մոտ մեկ րոպե անց մեր ուղղությամբ երկու արկ պայթեց, որի հետեւանքով վիրավորվեցի: Դրանից հետո երեք օր առաջնագծում եմ եղել՝ լարված օրեր էին, որոնց ընթացքում զինվորական կոշիկս ոտքիցս չէի հանել, որ տեսնեմ՝ ին՞չ է եղել, ցավին ուշադրություն դարձնելու ժամանակ էլ չկար: Ապրիլի 7-ին ցավն արդեն անտանելի էր դարձել, ոտքս չէի կարողանում գետնին դնել: ՊԲ շտաբի պետն ու դիվիզիայի հրամանատարը, որոնք այդ ողջ ընթացքում ինձ հետ են եղել, համոզեցին, որ բժշկի դիմեմ: Պարզվեց, որ արկի պայթյունից ոտքի կոտրվածք եմ ստացել, իսկ չորս օր չհետեւելն ավելի է բարդացրել վիճակը: Ոտքս գիպսի մեջ դրեցին: Դրանից հետո էլ՝ մինչ ապրիլի 20-ը, եղել եմ Մատաղիսում: Արդեն 10 օր է, ինչ գիպսը հանել են՝ միանգամայն առողջ եմ ու սպասում եմ նոր նշանակման հրամանին: Շարունակությունն՝ այստեղ

դիտվել է 105 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am