Ժիրայրն ու Կոմանդոսը կարող է որոշեն, բայց կա բանակ. Հայկազ Բաղմանյանը` 800 հեկտարը վերադարձնելու մասին

Tert.am -ի հետ զրույցում ՀՀ զինված ուժերի ԳԽ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն անդրադառնում է ՀՀ վերահսկողության տակ գտնվող 800 հեկտարը վերականգնելու նպատակով կամավորականների անդամակցությանը, այդ տարածքների նշանակությանը, ինչպես նաև իր` գեներալի անձնական բիզնեսների մասին մամուլի հրապարակումներին: – Պարոն Բաղմանյան,  Հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող 800 հեկտարի  կորստի մասին ՀՀ Նախագահի տեղեկացումից հետո Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պատասխանատվությունն հրապարակավ ստանձնեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ավելին ՝ընթանում է կամավորականների ցուցակագրում:  Այս հարցով Tert.am-ը խոսել է այլ զինվորականների հետ, թե ինչքանով է ճիշտ, որ բանակի, պետության, Գլխավոր գերագույն հրամանատարի առկայության պայմաններում, թեկուզ, ամենահայրենասեր տղաների մի ջոկատ կարող է գրավել կամ չգրավել, և պատասխանը բացասական է եղել: -Ես, իհարկե, չգիտեմ` ինքն ինչն է ուզում գրավել։ Կորցրած 800 հեկտարը բանակն ի վիճակի է գրավել,ու մենք իրենց կարիքը չունենք:  Բանակը կառույց է, ոնց կարող է ինքը տենց բան ասի։ Ես չգիտեմ`ինքն ինչ է ուզում, բայց,ամեն դեպքում, դա բանակի խնդիրն է: Ու նենց չի, որ կորցրել ենք։ -Ինչպե՞ս թե նենց չի։ Նախագահն ասաց։ -Բայց նաև ասաց, չէ՞, որ դրանք ռազմավարական առումով լուրջ խնդիրներ չեն առաջացնում: – Բայց մյուս կողմից էլ, շատ շատերն ասում են, որ եթե ռազմավարական առումով կարևոր չեն, ապա ինչո՞ւ այս պատերազմին, նախորդ Արցախյան պատերազմին այդքան մարդ զոհվեց, եթե այդքան ոչ պետական դիրքեր էին, ինչպես Վահրամ Բաղդասարյանն էր ասել` ամայի տարածք է, որի վրա չարժի ծանրանալ: – Բայց իրենք հո մենակ այդ դիրքերի վրա չէի՞ն հարձակվել , զոհերը նաև եղել են այլ տարածքներից ու դիրքերից: Ու ո՞վ է ասել, որ հենց այդ կորցված տարածքների համար էին զոհվել, եղել է լայնամասշտաբ հարձակում ողջ երկայնքով: -Մյուս կողմից, պարոն գեներալ, եթե ժիրայր Սեֆիլյանի համակիրներն անում են այն, ինչ հայտարարել են, չի ստացվի՞, որ  հայկական կողմը խախտում է հրադադարը` Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը: Ի վերջո,  հայտնի դարձավ, որ Ժիրայրն այդ թեմայով հանդիպել է Կոմանդոսի` Արկադի Տեր-Թադևոսյանի հետ: -Կրկնում եմ, Ժիրայրի ու Կոմանդոսի խնդիրն է, որ կարող են որոշել, բայց կա բանակ, Զինված ուժեր: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

դիտվել է 23 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am