14 տարի ծառայող Վանաձորցի Կարենը երազում էր սերժանտի կոչում ստանալու մասին (Ֆոտո). Hetq.am

«Մամ, արի գնանք մեր տուն, որ պապան գա»,- ամեն առավոտ հենց այս խոսքերով է դիմում մայրիկին Ազնվաձորում՝ պապիկի տանը ժամանակավորապես բնակվող 3-ամյա Անին՝ ապրիլի 6-ին Քարվաճառում զոհված Կարեն Դավթյանի դուստրը: Եղբայրը՝ 1 տարեկան Արգիշտին դեռ լավ չի խոսում, փոխարենը տասնյակ նկարների մեջ արագ գտնում է հայրիկին ու անվերջ համբուրում: Այս մասին հայտնում է Hetq.am-ը: «Ախպորս ընկերն էր, միասին էին ծառայում: Մի օր եկել էր մեր տուն ու հավանել, բայց մտածել էր, որ ես իրեն չեմ ընտրի: Ինձնից 10 տարով մեծ էր: Ասում էր՝ քեզ երեխու պես եմ պահելու: Ու էդպես էլ կար: Ասում էր՝ ես երեք երեխա ունեմ՝ մի տղա, երկու աղջիկ: Չկար մի բան, որ ես ուզեի, ինքը չաներ»,- չի կարողանում հուզմունքը զսպել Մարինեն: Ամուսնական կյանքի երջանկության 4 տարիները վերապրող 25-ամյա Մարինեն հարցերի չի սպասում: Կուտակվածը, չասվածը ասելու անզուսպ ցանկությամբ նա պատմում է սիրելիի մասին՝ բաց չթողնելով նույնիսկ առօրեական մանրուքներն ու փոքրիկ դիպվածները: «Որտեղ աշխատել է, շատ նվիրված է եղել իր գործին: Ծառայությունից ազատ օրերին հացի փռում էր աշխատում: Ես գիտեի, որ իրեն հարգում են, բայց իր մահից հետո ավելին իմացա իր մասին: Շատ ինքնամփոփ էր, շատ…,- բառերը չեն հերիքում ու Մարինեն չհերիքող բառերը տեղավորում է մի մտքի մեջ,-մի ուրիշ էր ինքը»: 14 տարի ծառայող Վանաձորցի Կարենը երազում էր սերժանտի կոչում ստանալու մասին (Ֆոտո). Hetq.am   14 տարի ծառայող Վանաձորցի Կարենը երազում էր սերժանտի կոչում ստանալու մասին (Ֆոտո). Hetq.am

դիտվել է 67 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am