Կոռոպցիայի դեմ պայքարը երկար ժամանակ կպահանջի.Արմեն Ալավերդյան

«Կոռոպցիայի դեմ պետք է պայքարել համակարգային, իսկ շոշոփելի արդյունքներ ունենալու համար բավականին երկար ժամանակ կպահանջվի: Մենք պետք է անպայման առաջին հերթին գտնենք կոռուպցիայի առաջացման նախապայմաններն ու դրանց պատճառները թվարկենք, հետո տեսնենք դրա ուղղությամբ ինչ է արվել, ինչ է արվում և ինչ պետք է արվի», - ԱԺ-ում լրագրողներին ասաց   ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը և հավելեց.«Եթե պետական կառավարման համակարգը սոցիալապես պաշտպանված չէ, իսկ պաշտոնյան չի ստանում այն աշխատավարձը, որը հնարավորություն կտա իրեն անձնական կարիքները բավարարել, կոռուպցիայի ռիսկը միշտ էլ կլինի: Սա պատճառներից մեկն է: Ու որքան էլ մենք հայտարարենք, խոսենք, պայքարենք, ոչինչ չի փոխվելու: Այսինքն՝ այս ոլորտում մենք պետք է ավելի հասցեական մոտեցում ցուցաբերենք»: Լրագրողի դիտարկմանը՝ թե պաշտոնյաներն այսօր միլիոնավոր դոլարներ են հայտարարագրում, դա քի՞չ է, նա հավելեց. «Այդ առիթով մենք պետք է ուրախանանք, քանի որ դա տանում է թափանցիկության: Վատ է այն, որ պաշտոնյան միլիոններ ունի, ու ոչինչ չի հայտարարագրում»: «Պետությունը պետք է իմանա, թե այդ եկամուտները կոնկրետ ինչի վրա են ծախսվում, քան պահվեն: Պետք է ունենանք համապատասխան բազա: Իսկ երբ պետական պաշտոնյան չի հայտարարագրում, կամ թաքցնում ու խուսափում է դրանից, դա ավելի վտանգավոր է: Ինչ որ պահից հարց է առաջանում, թե այդ եկամուտները որտեղից են առաջանում, իսկ պաշտոնյան պարտավոր է այդ բոլոր հարցերին պատասխանել», - ասաց Ա.Ալավերդյանը: Նա առաջարկում է խնդիրներից խուսափելու համար այդ հարցը կարգավորել նաև օրենքով:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am