Հայաստանի արտաքին պարտքը

Ազգային ժողովի մշտական հանջնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Հայաստանի արտաքին պարտքը 2015թ. վերջին կազմել է 5 միլիարդ 79 միլիոն ԱՄՆ դոլար կամ 2 տրիլիոն 457 միլիարդ ՀՀ դրամ: «Կիրառվող ցուցանիշների տեսակետից ՀՀ-ն գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր»,-ասաց նա՝ հայտնելով, որ նման երկրներ են համարվում 48%-ից փոքր ՀՆԱ/պարտք ունեցող երկրները, իսկ ՀՀ համար այդ ցուցանիշն ավելի փոքր է եղել: «Դրանից կառավարության պարտավորություններն են 4 միլիարդ 602 միլիոն դոլարը կամ 2 տրիլիոն 226 միլիարդ դրամը: Ընդհանուր պետական պարտքից արտաքին պարտքը կազմել է 4 միլիարդ 317 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ ներքինը՝ 761 միլիոն դոլար»,- նշեց Ջանջուղազյանը: Պարտքի հիմնական մասը` 1 տրլն 858.1 մլրդ դրամը կամ 3 մլրդ 841 մլն ԱՄՆ դոլարը ՀՀ կառավարության պարտավորություններն են, 230.4 մլրդ դրամը կամ 476.3 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ կենտրոնական բանկի վարկային պարտավորությունները: Հաշվետու տարում ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկումը կազմել է 391.1 մլն ԱՄՆ դոլար, որից 355.9 մլն ԱՄՆ դոլարը` կառավարության և 35.2 մլն դոլարը` ԿԲ պարտավորությունների գծով: Ջանջուղազյանի խոսքով` պետք է հաշվի առնել, որ ներառված են նաև եվրոբոնդերի հետ կապված ծախսերը: Ջանջուղազյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանը շարունակում է մնալ արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների ցանկում:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am