ԼՂ հակամարտությունը սառեցված չէ. Նովրուզ Մամեդով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը վաղ թե ուշ պետք է կարգավորվի, ընդ որում՝ խաղաղ ու բանակցային ճանապարհով: Մամեդովի խոսքով՝ շփման գծում ապրիլյան վերջին իրադարձությունները հերթական անգամ գրավեցին միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք կազմակերպությունների ուշադրությունը և ցույց տվեցին, որ դա սառեցված հակամարտություն չէ: «Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում, Եվրոպայում, ինչպես նաև Ռուսաստանում կարծիք է ձևավորվել, որ անհրաժեշտ է ուշադիր լինել տվյալ հակամարտության հանդեպ, եկել է դրա լուծմանը հասնելու ժամանակը»,- ասել է Մամեդովը: Մեկնաբանելով մայիսի 16-ին Վիեննայում անցկացված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ Մամեդովը հայտարարել է. «Ադրբեջանը ցանկանում է միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում հակամարտության արդար կարգավորում: Այդ պատճառով էլ մենք նախապատվություն ենք տալիս բանակցություններին ու խաղաղ կարգավորմանը»: Մեկնաբանելով Վիեննայի հանդիպումից հետո ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման հարցը՝ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանն այդ կապակցությամբ հայտնել է իր պաշտոնական դիրքորոշումը. «Այստեղ հիմնական գաղափարը հրադադարի ռեժիմի ամրապնդումն է: Դրա հետ կապված՝ եղել են մի շարք առաջարկներ, որոնցից մեկը մոնիթորինգի անցկացման համար ԵԱՀԿ ներկայացուցչի մանդատի ընդլայնումն է: Մենք ասացինք, որ ընդունում ենք համանախագահող երկրների այդ առաջարկները և դեմ չենք այդ առաջարկներին»: Մամեդովը հավելել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը մինչ այս էլ ունեցել է դիտարկում անցկացնելու հնարավորություն. «Եթե անհրաժեշտ է անցկացնել դիտարկում՝ թող լինի, մենք չենք առարկում, եթե կա որոշակի ընդլայնման հնարավորություն՝ թող ընդլայնվեն (լիազորությունները)»: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ՝ Վիեննայի հանդիպումից հետո, մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունների ընդլայնման մասին համանախագահների հայտարարությունը՝ Մամեդովը հայտարարել էր. «Անջեյ Կասպրշիկի լիազորությունների հարցում չեն կարող լինել էական փոփոխություններ: Այնտեղ նշվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է, մենք այդ կապակցությամբ պարտավորություններ չենք ստանձնել»: 1in.am

դիտվել է 24 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am