Ադրբեջանը Ղարաբաղում արգելված ռումբեր է օգտագործել. «La Stampa»

Իտալական «La Stampa» թերթի լրագրող Ռոմերտո Թրավանը գրում է, որ ինչ-որ մեկի համար սա մոռացված պատերազմ է, մեկ ուրիշի համար՝ սառեցված կոնֆլիկտ: Ինչ-որ մեկը խոսում է  Թուրքիայի և Ռուսաստանի միջև կողմնակի կոնֆլիկտի մասին: «Որպեսզի հասկանաք, թե որքան լուրջ է տեղի ունեցածը, հարկավոր է Ստեփանակերտից դուրս գալ և գնալ Մարտակերտ ու Թալիշ՝ հարձակվող հառակորդի նպատակակետերը: Հնարավոր է, որ սա ագրեսիայի ամենախոսում արտահայտությունն է: Մեկը մյուսի հետևից անցնում են քաղաքներն ու գյուղերը, որոնք ջնջված են հողի երեսից: Աղդամի փլատակները,  կողքին՝ Մարագա գյուղի ավերակները՝ պատերազմի ամենաարյունալի դեպքերից մեկի վայրերը, որտեղ սպանվեցին տասնյակ անզեն մարդիկ: Մարտակերտում 20 տարվա հնություն ունեցող ավերակներին ավելանում են այսօրվանը: Հայերն ասում են, որ հարձակումը սկսվել է Բաքվի կողմից, ադրբեջանցիներն էլ մեղադրում են հայերին: Այսպես թե այնպես, քաղաքների ուղղությամբ հրթիռներ են գործարկվել, որոնք ավերել են բազմաթիվ շինություններ և մի քանի խաղաղ բնակչի վիրավոր ու սպանված են թողել: Սակայն ոչ միան դա. «Մի քանի գյուղերի ուղղությամբ կրակել են իսրայելական արտադրության հսկայական ռումբերով»,- հավաստիացնում է բրիտանական «Halo Trust» կազմակերպությունը, որը, սկսած 2000-ական թթ-ից, զբաղվում է Լեռնային Ղարաբաղի ականազերծմամբ: «Նրանք հարյուրավոր կասետային ռումբեր են գործարկել, որոնք արգելված են միջազգային կոնվենցիաներով: Նրանք հարվածներ են հասցրել խաղաղ օբյեկտներին, այդ թվում՝ Ներքին Հոռաթաղ և Մոխրաթաղ գյուղերին»,- նշում է Յուրի Շահրամանյանը: Ճանապարհն ավարտվում է Թալիշում` ուրվական գյուղում, որը բանտարկված է մութ լեռների արանքում: Այժմ այնտեղ ապրում են միայն զինվորներ՝ հոգնած դեմքերով: Նրանցից շատերը կամավորներ են, ովքեր եկել են մի երկիր, որը նրանք հպարտությամբ Արցախ են կոչում: Բնակիչներն ամեն ինչ թողել են, փախել Ստեփանակերտ, երկու ժամվա ճանապարհի վրա, որը ճանապարհին անվերջ է թվում: «Գրադ»-ով գնդակոծությունները ոչնչացրել են գյուղական դպրոցը՝ ոչնչացնելով խորհրդային շինության միակ պաշտպանված մասը: Բեկորներից դպրոցական է զոհվել: Դասարաններում մնացել են շրջված նստարաններ, այս ու այն կողմ նետված տետրեր, ջարդված ապակիներ: Պատի մոտ հրաշքով անվնաս մնացած լվացարանն է: Մեկ ուրիշ արկ ոչնչացրել է հանդիսությունների սրահը: Քարերի, հիմնասյուների կույտեր, սևացած նստարաններ: Անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկն առանց տատանվելու  ցույց է տալիս ադրբեջանական տանկերի տեսագրությունները: Դրանք վերջին սերնդի մոդելներ են Ռուսաստանից: «Մարդիկ հոգնել են Մոսկվայի երկակի խաղից, որը զենք է վաճառում երկու կողմին և չափազանց երկար շահարկումներ է անում այս հակամարտությունում», - ասում է Կարեն Օհանջանյանը` «Հելսինկի-92»-ի տեղական համակարգողը: Ինչ-որ մեկը զգուշանում է Ղարաբաղում նոր պատերազմից: Առաջինը քառորդ դար առաջ է տեղի ունեցել` միջազգային հանրության լիակատար լռության և կատարյալ անտարբերության պայմաններում»,- գրում է La Stampa» թերթի լրագրող Ռոմերտո Թրավանը:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am