Էրդողանը ծառայություն է մատուցում «Մուսուլման եղբայրներին». Hayom

Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ելույթում մեղադրեց եվրոպական պետություններին երկակի ստանդարտներ կիրառելու մեջ. նա Եվրոպային մեղադրեց Բանգլադեշում մահապատժի ենթարկված «Մուսուլման եղբայրներ» խմբավորման տեղի առաջնորդ 72-ամյա Մոթիուր Ռահման Նիզամիի մահապատիժն անարձագանք թողնելու մեջ: Նա մեղադրվել է 1971թ. Բանգլադեշի հանդեպ Պակիստանի վարած պատերազմում ցեղասպանություն, բռնաբարություններ և կտտանքներ իրականացնելու մեջ: Այդ դաժան պատերազմում երեք միլիոն մարդ է սպանվել, ևս տասը միլիոն մարդ ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը: Էրդողանն իր ելույթում Նիզամիին «շահիդ» է անվանել: Էրդողանն առաջին անգամ չէ, որ պաշտպանում է «Մուսուլման եղբայրներ»-ին, որոնք դրա համար շատ շնորհակալ են նրան: «Մուսուլման եղբայրներ»-ի հոգևոր առաջնորդ շեյխ Յուսուֆ ալ-Կարադաուին 2014թ. օգոստոսին հայտարարեց. «Իսլամ իմաստունների միությունը որոշում է ընդունել, որ խալիֆաթը պետք է վերականգնվի Ստամբուլում՝ խալիֆաթի մայրաքաղաքում: Նոր Թուրքիան, որ միավորել է կրոնը և քաղաքականությունը, հինը և նորը, արաբական և ոչ արաբական տարրերը, միավորել է ումման: Եվ դա արել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը… Դուք պետք է կանգնեք նրա կողքին, հավատարմության երդում տաք նրան և ասեք՝ դեպի առաջ. ես հավատում եմ, որ Ալլահի կամքով նա հաջողության կհասնի»: Այնուհետև Ալ-Կարադաուին հայտարարել է, որ Էրդողանն արժանի է հաջորդ խալիֆ՝ աշխարհի բոլոր մահմեդականների հոգևոր, քաղաքական առաջնորդ կարգվելու և գովաբանել է նրան Ղուրանին, սուննիին և շարիաթին հավատարիմ լինելու համար: Ի տարբերություն ԴԱԻՇ-ի գաղափարաբանության՝ «Մուսուլման եղբայրներ»-ը հավատում են, որ իսլամը պետք է խաղաղ ճանապարհով գրավի բոլոր երկրները, այսինքն՝ քարոզչությամբ և մահմեդական բնակչության աճով: Դա բացահայտ հայտարարված նպատակ է, և Ալ-Կարադաուին կանխատեսել է, որ այդ միջոցը հաջողություն կբերի այնտեղ, որտեղ անհաջողությամբ են պսակվել Եվրոպան ուժով նվաճելու իսլամի փորձերը: Հավանաբար դրանով են պայմանավորված Էրդողանի՝ փախստականների հոսքը կանգնեցնելու դիմաց Եվրոպայի դարպասները թուրքերի համար բացելու պահանջները: ԵՄ-ն փաստացի համաձայնել է այդ պահանջին, սակայն առաջ է քաշել մի քանի պայման, այդ թվում՝ Թուրքիայի հակաահաբեկչական օրենսդրության փոփոխության պահանջը: Եթե համաձայնությունը իրագործվի, ապա թուրք բնակչության թիվը Եվրոպայում կտրուկ կաճի: Զարմանալի չէ, որ եվրոպական երկրներում շատերը զգուշանում են Թուրքիային առանց վիզային ռեժիմ տրամադրելուց: Այդպիսով նաև Իսրայելը, որը ցանկանում է վերականգնել Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունները, պարտավոր է առավելագույնս զգուշություն ցուցաբերել և առաջ քաշել իր պայմանները՝ համոզվելու համար՝ արդյո՞ք Թուրքիան շահագրգռված է հարաբերությունների կարգավորմանբ, թե՞ ընդամենը ցանկանում է մեկուսացումից դուրս բերել ՀԱՄԱՍ-ին:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am