Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Շառլ Ազնավուր, տոհմական անունը՝ Շահնուր Ազնավուրյան, ծնվել է 1924-ին Փարիզում: Իննամյա Շառլն արդեն երգել և նվագել է բեմում, 12 տարեկանում առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում: Սկզբում նա ելույթ է ունեցել կոմպոզիտոր Պիեռ Ռոշի հետ, այնուհետև նրանց նկատել է հանրահայտ Էդիտ Պիաֆը, և Ազնավուրն ու Ռոշը 1946-ին մասնակցել են նրա համերգային շրջագայությանը Ֆրասիայում և ԱՄՆ-ում: Այդ ժամանակից սկսած՝ Շառլը սկսել է շանսոնյեի իր կարիերան: Նա երկար ժամանակ անպատասխան սիրով սիրել է Պիաֆին. Պիաֆը եղել է նրա ընկերը, մուսան և սերը: 1960-ականների սկզբին Ազնավուրն արդեն բավականին ճանաչված էր, ելույթ էր ունենում հայտնի համերգասրահներում: Ավելի ուշ, Ֆրենկ Սինատրայի «Reprise Records» ֆիրման թողարկեց նրա առաջին ձայնասկավառակը: Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Ազնավուրը անթիվ երգերի հեղինակ է դարձել, որոնցից շատերը հաճույքով կատարել են համաշխարհային այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ռեյ Չարլզը, Լայզա Մինելին, Բոբ Դիլանը, Խուլիո Իգլեսիասը: Ազնավուրը բազմիցս զուգերգով հանդես է եկել Ֆրենկ Սինատրայի, Սելին Դիոնի, Լուչիանո Պավարոտտիի, Պլասիդո Դոմինգոյի, Պատրիսիա Կաասի և այլոց հետ: Համաձայն CNN-ի և Time ամսագրի հարցումների՝ Շառլ Ազնավուրը համարվում է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարողը: Նա նաև հանճարեղ դերասան է և մի շարք գրքերի հեղինակ: Շառլ Ազնավուրը մեծ երախտիք ունի նաև հայ ժողովրդի կյանքում. 1988-ի երկրաշարժից հետո նա մեծ ներդրում արեց երկրաշարժից տուժած բնակավայրերի վերականգնման գործում: 2009-ից Ազնավուրը համարվում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը և Հայաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Արժանացել է բազմաթիվ կոչումների: Այսօր Շառլ Ազնավուրն ապրում և աշխատում է Շվեյցարիայում, սակայն, ինչպես միշտ՝ իրեն հայ և ֆրանսիացի է համարում:

դիտվել է 385 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am