Եթե Ուրֆանյանին Ազգային հերոսի կոչում չտրվի, հետևանքներն անխուսափելի կլինեն. Lurer.com

Արցախում ապրիլյան պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հերոսությունների մասին սկսվեց խոսվել հենց պատերազմի օրերին: Կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով՝ միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և թշնամու մոտ մեկ տասնյակ զինվոր: Վերջում մի քանի նռնակ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ պայթեցրել է մոտեցող թշնամու տասնյակ զինվորների:  Իրավիճակը սահմանին համեմատաբար հանդարտվեց: Ուրֆանյանի և մյուս հերոսներին մասին սկսեցին բազմաթիվ հրապարակումներ լինել: Սակայն, մամուլում հրապարակվեցին հոդվածներ և ռեպորտաժներ, որտեղ խեղաթյուրեցին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի կողմից նախապես հրապարակված տեղեկությունը՝ Ուրֆանյանի հերոսական արարքի վերաբերյալ: Ըստ այդ հրապարակումների՝ կապիտան Ուրֆանյանը ոչ թե նռնակով պայթեցրել է իրեն ու թշնամու մեկ տասնյակից ավելի զինվորի, այլ իր զինվորների հետ զոհվել է արկի պայթյունից: «Էդիկն ու իր 6 մարտիկները, որ պետք է հետ բերեին գրավված դիրքերից մեկը, չեն պատկերացրել, որ հակառակորդն այդքան մեծաքանակ է: Երբ մոտեցել են դիրքին, հասկացել են, որ գործ ունեն հակառակորդի 150 հոգանոց խմբի հետ, սակայն վերադառնալու որոշում չեն կայացրել, որոշել են մնալ ու մարտ մղել: Հակառակորդի հետ մեկուկես ժամ փոխհրաձգություն է տեղի ունեցել իրարից 30 մետր հեռավորության վրա: Էդիկն ու իր մարտիկները շրջանցել են դիրքը, հարվածել են աջ թևից ու անակնկալի բերել հակառակորդին: Նրանց գրոհից խուճապի են մատնվել, նահանջել: Էդիկին ու իր մարտիկներին հաջողվել է հետ բերել դիրքը: Այդ դիրքում նախքան մայոր Էդիկ Մալոյանի ու իր մարտիկների հասնելը, հակառակորդի հետ մարտ է մղել կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած վաշտը՝ փոքրաթիվ զինվորներով: Այդ դիրքը պաշտպանելիս արկի պայթյունից զոհվել են կապիտան Ուրֆանյանն ու շարքային Քյարամ Սլոյանը, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը, Ռոբերտ Աբաջյանը: Ռոբերտ Աբաջյանըև մինչև հնարավոր վերջին պահը, մարտ է մղել և վերջում իրեն ու հակառակորդի մի քանի զինվորի պայթեցրել նռնակով՝ չհանձնվելով նրանց»:  Կապիտան Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը, այս հրապարակումներից հետո դժվար է նկարագրել, թե ինչ հոգեվիճակում է գտնվում: Որդեկորույս մոր միակ մխիթարանքն այն է, որ իր որդին հերոսաբար է զոհվել: Իսկ այժմ փորձում են խեղաթյուրել այդ հերոսական պատմությունը և թևաթափ անել հերոսի մորը: Այս առնչությամբ Ուրֆանյանի մայրն օրեր առաջ ցանկություն էր հայտնել հանդիպել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում տիկին Համեստը նշեց, որ Հովհաննիսյանի հետ հանդիպել է: Վերջինս գնացել էր հերոսի տուն: Արծրուն Հովհաննիսյանը վերահաստատել է, որ Արմենակ Ուրֆանյանը զոհվել է հերոսաբար՝ այնպես, ինչպես ներկայացվել է պատերազմի առաջին օրերին: Իսկ թե ինչու են խեղաթյուրում իրականությունը, Հովհաննիսյանը չի կարողացել ասել: Արմենակ Ուրֆանյանի հերոսի կոչում տալու վերաբերյալ էլ Արծրուն Հովհաննիսյանը որևէ բան չի ասել Ուրֆանյանի մորը:  Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am