Երևանում 42-ամյա Թոմին՝ 0.96 % խմած վիճակում խոշոր ու շղթայական ավտովթարի հեղինակ

Երեկ՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի 2-րդ շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի բնակիչ, 42-ամյա Թոմի Արմենիդիսի վարած Mercedes Benz մակնիշի 34 TN 371 համարանիշի և Երևան քաղաքի Չեխովի փողոցի բնակիչ, 26-ամյա Սուրեն Սմբատյանի վարած Վազ 21099 մակնիշի 34 NՏ 438 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Mercedes-ը այնուհետև բախվել է Երևան քաղաքի Մանանդյան փողոցի բնակիչ, 36-ամյա Արմեն Մարգարյանի վարած Opel մակնիշի 34 ՏP 660 համարանիշի ավտոմեքենային, իսկ Վազ 21099-ը բախվել է Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 36-ամյա Ճիմի Հաճճարիին պատկանող թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող Kia մակնիշի 79 NR 777 համարանիշծի ավտոմեքենային: Վերջինս էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 53-ամյա Անդրանիկ Թաթոսյանի Lexus մակնիշի 01 AT 099 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով վարորդներից Ս. Սմբատյանը բուժօգնության է դիմել Էրեբունի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատն ու 1-03 շտապ օգնության բրիգադը: Դեխքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչակա կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթւվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության և պարզվել է, որ Mercedes-ի վարորդ Թ. Արմենիդիսը եղել է ոչ սթափ (0.96 %) խմած վիճակում:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am