«Արմանը լավ երգիչ է, ցավում եմ, որ ընկել է Լիլիթի և Վահրամի խելքին». Քրիստ Մանարյան

Օրերս հայ հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց հայկական շոու-բիզնեսի երկու հայտնի ներկայացուցիչների` Արման Հովհաննիսյանի եւ Լիլիթ Հովհաննիսյանի դուետը (այն կոչվում է «Իմ բաժին սերը»): Համացանցում բուռն կերպով քննադատվեց թե՛ երգը, թե՛ դրա կատարումը: Սոցցանցերի օգտատերերից շատերը կարծիք հայտնեցին, որ Լիլիթ Հովհաննիսյանի ամուսնու` Վահրամ Պետրոսյանի հեղինակած ստեղծագործությունը «արաբա-թուրքական կլկլոց է», եւ որ հատկապես ՀՀ վաստակավոր արտիստին (Արման Հովհաննիսյանին) հարիր չէ այդ աստիճան ընկնել կոմերցիայի հետեւից` մոռանալով ազգայինի մասին: Ոմանք նույնիսկ նկատեցին, որ մեր զինվորները սահմանը պաշտպանում են թուրքից, այնինչ մեր մշակույթը թուրքականից «ազատագրել» ոչ մի կերպ չի ստացվում: Նշենք, որ «Իմ բաժին սերը» Youtube-ում արդեն դիտվել է մոտ 1 միլիոն անգամ: Լիլիթ Հովհաննիսյանն էլ շտապել է ֆեյսբուքյան գրառում անել իրենց գրանցած «հաջողության» մասին: Երգահան Քրիստ Մանարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անընդունելի համարեց նման երգի կատարումը. «Արմանը լավ երգիչ է, լավ արտիստ է, ցավում եմ, որ ընկել է նրանց խելքին (նկատի ունի Լիլիթին եւ Վահրամին-Ա.Ս.): Թեեւ այնպես չէ, որ ինքն առաջին անգամ է մուտք գործում այդ դաշտ. Արմանի մոտ այդ ձգտումը միշտ էլ եղել է, բայց այս պարագայում նրանք բոլոր սահմաններն արդեն անցան: Կուզենայի գոնե Արմանն այդ աստիճան չիջներ»,-ասաց նա: Մանրամասները՝ Armlur.am-ում:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am