Շփման գծում խոտածածկերը վերցվում են հսկողության տակ. Արտակ Բեգլարյան

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղության մերձճակատային հատվածում (Ակնա) հակառակորդի առաջապահ ուժերը միջդիրքային տարածքում հրդեհելով չեզոք գոտու խոտածածկույթը՝ նպատակ են ունեցել արցախյան կողմին հասցնել տնտեսական վնաս: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը: «Փորձում են տնտեսական վնասներ հասցնել արցախյան կողմին,  հատկապես սահմանամերձ շրջանների գյուղացիներն են վնասներ կրում դրանից: Սա ոչ միայն  սոցիալական խնդիր է առաջացնում, այլեւ հոգեբանական, քանի որ մարդիկ անընդհատ լարման մեջ են լինում, իսկ մյուս կողմից դատապարտելի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեցին, կարողացան համաձայնության գալ որոշ կետերի շուրջ, պայմանավորվեցին վստահության կառուցման միջոցների շուրջ եւ դրան հաջորդեցին ոչ միայն հրադադարի  խախտումներ, այլեւ նմանատիպ սադրիչ գործողությունները, որոնք վստահության կառուցմանը չեն նպաստում»,-ասաց Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքով, մայիսի 19-ին, հրդեհելով չեզոք գոտու խոտածածկույթը, ադրբեջանական կողմը մեծ վնաս չի հասցրել արցախյան կողմին՝ ժամանակին  կարողացել են կանխարգելիչ գործողություններով դադարեցնել հրդեհը. «Մայիսի 19-ից հետո նմանատիպ սադրիչ գործողություն չեն իրականացրել, այժմ մենք կանխարգելիչ քայլեր ենք ձեռնարկում՝ խոտածածկերը վերցվում են հսկողության տակ, որպեսզի անվտանգության գոտիներ ձեւավորվեն»,-ասաց նա:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am