«Հեռախոսով ասում էր՝ վախենալու բան չկա, առաջին անգա՞մ ես լսում կրակոցներ, վախդ երեխաների մոտ ցույց մի տուր». կնոջը հորդորել էր զոհված Արամ Առուշանյանը

aparaj.am. Ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում զոհված Արամ Նիկոլայի Առուշանյանը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից էր: Փոխգնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ եւ տասնյակ պետական եւ գերատեսչական մեդալների արժանացած Արամ Առուշանյանն անցել է 1990-ականների Արցախյան պատերազմի թոհուբոհով, եղել է հրետանու պետ: Քառօրյա պատերազմական գործողությունների ժամանակ ինքնակամ ստանձնեց հրետանավոր-հրամանատարի իր ծառայությունը՝ անմիջապես հայտնվելով ամենաթեժ վայրերում: Ապրիլի 2-ին, երբ սկսվեց պատերազմը, Արամը տիկնոջը՝ 35-ամյա Էլլադային 4 երեխաների հետ թողեց Մարտակերտի իր ծառայողական տանը եւ շտապեց առաջնագիծ: «Երբ Մարտակերտի վրա սկսեցին կրակել, խուճապի էի մատնվել, իսկ նա հեռախոսով ասում էր՝ վախենալու բան չկա, առաջին անգա՞մ ես լսում կրակոցներ, վախդ երեխաների մոտ ցույց մի տուր: Ասացի՝ ո՞ւր գնանք, ի՞նչ անենք, ասաց՝ դուռը փակեք, սպասեք, մենք ամբողջությամբ հսկում ենք իրավիճակը, բան չի լինի, հանգիստ եղեք: Հետո եկավ, մեզ տարավ Հաթերք` իր հայրական տուն ու հետ գնաց դիրքեր: Մի քանի օր մնացինք Հաթերքում, ապա նորից Մարտակերտ տարավ: Ասացի՝ եթե նորից կրակեն, ես 4 երեխայի հետ ի՞նչ եմ անելու: «Մենք այնտեղ ենք, ոչինչ չի լինի»,- պատասխանեց հստակ »,- պատմում է կինը: DSC_0009 Իրավիճակը ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը նորից վատացավ, Էլլադան երեխաների հետ տանը մենակ էր, ամուսինը գնացել էր Մատաղիսի եւ Թալիշի դիրքեր՝ ճշտումներ անելու: Գիշերը Մատաղիսի դիրքերում էր, երբ… հրանոթի կրակոցը խոցեց նրան: Էլլադան ցույց է տալիս ամուսնուց մնացած մասունքները՝ թղթադրամի եւ անձնագրի մնացորդներ: «Նրանից միայն սա է մնացել, դագաղը փակ են բերել, թերեւս այդ է պատճառը, որ չեմ կարողանում հաշտվել իրականության հետ: Անընդհատ ամբոխի մեջ նրան եմ փնտրում: Զավակներս էլ դեռ հավատում են, որ հայրը կգա: Ավագ որդիս՝ Արան, ասում է՝ մա՛մ, մի լացիր, պատերազմը երբ ավարտվի, հայրիկը կգա»,- ասում է Էլլադան: Փոխգնդապետի ավագ դուստրը եւ կրտսեր որդին առողջական խնդիրներ ունեն: Ինչպես Էլլադան է նշում՝ նախքան պատերազմը, բարդություններից խուսափելու համար, տարին մի քանի անգամ հետազոտությունների էին տանում Երևան. այս անգամ չհասցրին, ամուսինն ասաց՝ ամեն բան հանդարտվի, կտանենք: DSC_0011-1 Այժմ ընտանիքը ժամանակավոր ապրում է Ստեփանակերտի «Ախթամար» հյուրանոցում, ուր ապաստան են գտել Թալիշից եւ Մատաղիսից փոխաստականներ: Էլլադան Մարտակերրտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից է, մանկուց երկկողմանի ծնողազուրկ է, միայն երկու քույր ունի: Ավագ քույրն է այժմ Ստեփանակերտում խնամում նրան եւ երեխաներին: Թե մինչեւ երբ պետք է մնա հյուրանոցում, դժվարանում է պատասխանել. «Գիտեմ, որ անվերջ այստեղ չեմ կարող մնալ, սակայն Մարտակերտում գտնվող ծառայողական բնակարան վերադառնալն ինձ համար հոգեպես դժվար է: Միայնակ չորս երեխաների հետ, անկեղծ ասաց, համարձակությունս չի հերիքում: Եթե, Աստված մի արասցե, նորից վտանգ լինի ի՞նչ կարող եմ անել մեն-մենակ, 4 երեխաների հետ»,- ասում է Էլլադան: Էլադան ավարտել է ԱրՊՀ մանկավարժություն եւ տարրական դասարանների մեթոդիկա բաժինը, Մարտակերտում գրադարանավարուհի էր աշխատում, ասմունքի խմբակ էր վարում, այժմ էլ պատրաստակամություն ունի աշխատելու եւ ընտանիքի հոգսերը հոգալու: Երեխաներից 3-ը հաճախում են Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան դպրոցը, բոլորն էլ առաջադիմություն են ցուցաբերում ուսման մեջ: «Հայրը կարեւորում էր երեխաների ուսումը, առավել շատ էր կարեւորում նրանց հայեցի դաստիարակությունը: Ասում էր՝ առաջին հերթին հայրենասիրությունն է, հետո մյուս բաները: Նրանց ասում էր` եթե հայրենասեր չլինեք, երբեք դուք ձեր երեխաներին չեք կարող ճիշտ դաստիարակել: Մի երգ կար, շատ էր սիրում բառերը, անընդհատ երգում էր. «Կյանքս կտամ հայրենիքիս…»: Ինձ էլ պատվիրում էր` երեխաներին անպայման դա սովորեցրու: Ես էլ ասում էի՝ այնքան այդ երգը կերգես, մի օր իրականություն կդառնա: Չէի հասկանում` ինչ էի ասում… վերջում այդպես էլ եղավ…>>:  

դիտվել է 11 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am