Արդյո՞ք Ադրբեջանը չի շարունակի ռազմական գործողությունները. Արման Նավասարդյան

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ողջունելի է համարում նախագահող երեք պետությունների միջեւ կոնսենսուսի առկայությունը: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի՝ մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպմանը, նա նշեց, թե 3 խոշոր պետություններն էլ հանդես են գալիս խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին: «Շատ կարեւոր մի բան կարելի է նկատել այստեղ, այն է՝ այս երեք երկրների քաղաքական հստակ ուղղվածությունն ընդդեմ Թուրքիայի, քանի որ դա այն պետությունն է, որն այս հարցում դեմ է այդ խաղաղ լուծմանը եւ միմիայն խոսում է խնդիրը միլիտարիստական դիրքերից լուծելու օգտին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, կարծում եմ՝ այն կա՛մ հրաժարվում է, կա՛մ զգուշանում է այն գերակա դիրքորոշումից, որն ունի Հարավային Կովկասում եւ, մասնավորապես, ղարաբաղյան հարցում: Դա, բնականաբար, ունի իր պատճառները՝ խնդիրներ արտաքին քաղաքականությունում, սիրիական հարցը, Ուկրաինայի խնդիրը, արեւելյան հատվածում ՆԱՏՕ-ի որոշակի գործողությունները, որոնք ուղղված են Ռուսաստանին, այնպես որ դրությունը բավականին ծանր է: Եվ այդ փոփոխությունները կարծես որոշակի առումով ոգևորում են Մինսկի խմբի մյուս նախագահներին՝ ղարաբաղյան հարցում աշխուժացնելով նրանց գործունեությունը»,- ասաց դեսպանը: Դեսպանն ընդգծեց, որ ոգևորված չէ այս հանդիպումից, սակայն միաժամանակ չի ցանկանում լինել վատատես. «Բոլոր դեպքերում բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը, բայց արդյո՞ք պատերազմը կդադարի, արդյո՞ք Ադրբեջանը չի շարունակի ռազմական գործողությունները: Ես, անկեղծ ասած, կասկածում եմ»:  

դիտվել է 3 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am