Գազի սակագնի վերանայման հարցը կքննարկվի մայիսի վերջին

Գազի սակագնի վերանայման հարցը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի մայիսի վերջին: Այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում գազի սակագնի վերանայման հարցի շուրջ քննարկման ժամանակ նշեց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը: Հանձնաժողովն արդեն ավարտել է սակագնի վերանայման ուսումնասիրությունները: «Վերանայման հիմնական պատճառը ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև բանակցությունների արդյունքում կնքված միջպետական համաձայնագիրն է: Այդ համաձայնագրով նախատեսված են փոփոխություններ, ըստ որի, Հայաստան ներմուծող սակագինը սահմանին կազմում է 150 ԱՄՆ դոլար: Դրամային տեսքով արտահայտված՝ սովորական սպառողի, այսինքն` մինչև 10 հազար խմ սպառողների համար գազի սակագնի նվազեցումը կազմում է 9.3 դրամ խորանարդ մետրի համար: 156 դրամից սակագինը կդառնա 146,7 դրամ: Նախատեսում ենք մինչև ամսվա վերջ հարցը ներկայցնել հանձնաժողովի նիստին, եթե այն հաստատվի, ապա ուժի մեջ կմտնի 30 օր հետո: Ենթադրում ենք հուլիս 1-ից կգործի նոր սակագին»,- ասաց Գարեգին Բաղրամյանը: Քննարկմանը մասնակցող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ գազի սակագինը հնարավոր էր ավելին իջեցնել: Ստորագրված միջպետական համաձայնագիրն այնպիսին է, որ գազի գինը կախված չէ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից «Այն մարժան, որը պետք է ունենա «Գազպրոմ Արմենիա»-ն, այլևս սահմանված է համաձայնագրով: Հանձնաժողովը կարող է ընդամենը սահմանել, թե այդ մարժայի որ տոկոսը որ ուղղությամբ կծախսվի: Զուտ դիտարկելով փաստաթղթերը` հասկանում եմ, որ հանձնաժողովը տեսնում է տողեր, որ կարելի էր սակագինն ավելի նվազեցնել: Դրանից բացի, պետք է նկատել, որ գազի միջազգային սակագները ևս նվազել են: Այնպես որ, հնարավոր էր ապրիլին ստորագրված համաձայնագրում այլ թիվ նշել, սպառողների համար սակագինը շուրջ 10 դրամից ավելին իջեցնել»,-ասաց ՀԿ նախագահը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանն էլ մեկ անգամ ևս ընդգծեց` սակագնի ավելի շատ իջեցնելու հնարավորություն ուղղակի չկար:  

դիտվել է 5 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am