Կարող է Սերժն ուզում է մեզ հետ հետմահու զրուցի...Նիկոլայ Ծատուրյան

«Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում ոչ մի նորություն չի հնչել:Բանակցությունները գաղտնի ձևաչափով են ընթանում, և ոչ ոք ոչինչ չի հասկանում։ Ուղիղ ժողովրդին դիմելն ավելի ճիշտ կլիներ։ Իսկ ապրիլյան պատերազմի օրերին լռություն էր տիրում»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց երաժիշտ Արտավազդ Բայաթյանը: «Մի մարդ Ոսկե ձկնիկ է բռնում, ձուկն ասում է՝ ի՞նչ ես ուզում. փո՞ղ, նա ասում է՝ ունեմ, տնե՞ր. ունեմ, կանա՞յք. ունեմ։ Ասում է՝ դե ասա, ի՞նչ ես ուզում։ Այդ մարդն էլ ասում է՝ մի բան չունեմ, պատերազմի հերոս չեմ, շքանշան չունեմ։ Ձուկն ասում է՝ կանեմ։ Տանկեր են գալիս. այս մարդը խփում է նռնակով, էլի է տանկ գալիս, էլի է խփում, նորից է տանկը վրան գալիս։ Վերջին վայրկյանին մարդը գլխի է ընկնում, ասում է՝ վայ, ես քո հերն եմ անիծել, հետմահու էիր տալու: Հիմա կարող է Սերժն ուզում է  մեզ հետ հետմահու զրուցի։ Ոչ մի անգամ ես չտեսա կոնկրետ զրույց ժողովրդի հետ։ Հայտնի պատմություն կա. մեկը ոչխարն արածացնում է, ասում է՝ գայլերը վրա հասան։ Ժողովուրդը գալիս է, որ օգնի, տեսնում է՝ ստել է։ Երկրորդ անգամ նույնը, իսկ երրորդ անգամ իսկապես գայլերը գալիս են, բայց ոչ ոք չի գալիս, որովհետև էլ չեն հավատում:Այս իրավիճակում հակառակորդին թերագնահատելը նա սխալ է:Ասել. սրանք ով են, ինչ են, դե, ոչխար են և այլն, դա ճիշտ չէ։ Պետք է արժանապատվությամբ մոտենալ հակառակորդին, լուրջ ընդունել նրան»,-նշեց ասուլիսի մյուս բանախոս ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը և հավելեց .«Երեկ լսում էի վարչապետին. ասում  է՝ պետք է օպտիմալացնենք։ Այ մարդ, ի՞նչն եք օպտիմալացնում։ Հայաստանի հարուստներ, կամ վերցրեք ձեր փողերը, գնացեք այստեղից, կամ այդ փողից տվեք, զինեք բանակը»։ «Ունեցել ենք երեք ղեկավար, և ոչ ոքից էլ չիմացանք, թե որտեղից եկավ, ինչ արեց։ Ուրիշ երկրներում գիրք են գրում մարդիկ այդ մասին, իսկ այստեղ ոչինչ չենք հասկանում»,շեշտեց Արտավազդ Բայաթյանը:    

դիտվել է 5 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am