Ռուբեն Վարդանյանի տաղանդավոր քույրը՝Մարինե Ալես/տեսաշար/

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ տաղանդավոր եւ հեղինակավոր կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք երգահան Մարինե Ալեսին, ով հայ բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանի քույրն է։ f3 Մարինե Վարդանյան-Համբարձումյանը ծնվել է 1958թ. նոյեմբերի 24-ին, Մոսկվայում: Ներկայանում է «Ալես» ստեղծագործական կեղծանունով՝ զավակների՝ Ալեքսանդրի և Սեդայի անունների հապավումից: rubenandsister_560x320 1975-79թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում: 1979-82թթ աշխատել է Երևանի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոցում` որպես մանկավարժ: 1982-87 թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում, որտեղ ստացել է Վահրամ Փափազյանի անվան կրթաթոշակ: Screen Shot 2016-05-20 at 10.36.30 կեսօրից առաջ1987թ-ից ուսումը շարունակել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտում, որին զուգահեռ սովորել է նաև ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում: Screen Shot 2016-05-20 at 10.36.44 կեսօրից առաջ1987-98թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի արվեստի տեսության և պատմության ամբիոնում: Աշխատանքի բերումով 1993թ-ից մեկնել է ԱՄՆ: 1998-2008թթ աշխատել է Վաշինգթոնում և Մոսկվայում` որպես արվեստի խորհրդատու: «Ես  Երեւանից շատ եմ բացակայել, բայց երբ հեռու ես գնում հայրենիքի զգացողությունը եւ վերաբերմունքը դեպի հայրենիքը, անկախ նրանից աշխատանքի բերումով ես գնացել, թե ներքին որոշումով, վերափոխվում է»,- ասում է Մարինե Ալեսը։ Screen Shot 2016-05-20 at 10.36.57 կեսօրից առաջՀեղինակել է շուրջ 300 հայերեն և ռուսերեն երգեր, որոնցից մոտ 60-ը տեղ են գտել նրա թողարկած թվով 5 սկավառակներում` «Կհեռանամ ինձանից» (1999թ.), «Իմ բարդիներ» (2001թ.), «Մտորումներ» (2003թ.), «Քո կողքին և առանց քեզ» (2007թ.), «Ոտաբոբիկ` երկնքով» (2010թ.): Մարինե Ալեսը գրում է իր բոլոր երգերի խոսքերը, որոնք կատարում են Հայաստանի երգարվեստի լավագույն ներկայացուցիչները: Ունի 12 սինգլ` «Քարե անձրև», «Պատրանքի թևով», «Постойте, господа», «Դարի զավակներ» և այլն: Վերջինիս համար արժանացել է Սայաթ-Նովայի համահայկական մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակի: 1989թ-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: 2008թ. վերադարձել և հաստատվել է Երևանում: 2009թ. եղել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հիմնադիրներից, որի պատվավոր նախագահն է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: 6cb395a0-c46e-4704-a884-f614d991c945_1000Արժանացել է մի շարք մրցանակների և պատվոգրերի, որոնցից են` Վաշինգթոնում հայ-ամերիկյան ասամբլեայի և Մոսկվայի «Արմենիա» պրոդյուսերական ընկերության կողմից ստացած մրցանակները` հայկական արվեստում ունեցած ավանդի համար: 2010թ. թողարկել է «Բեկորներ» բանաստեղծությունների ժողովածուն: Screen Shot 2016-05-20 at 10.41.29 կեսօրից առաջ Մարինե եւ Ռուբեն Վարդանյանների ծնողները Մարինե Ալեսը ամուսնացել է երկու անգամ։ «Ես այժմ ունեմ իմ երկրորդ ընտանիքը։ Առաջին ամուսինս մնացել է որպես երեխաներիս հայր, չէ որ հայրն ու մայրը լինում են միակը։ Հարազատներս ինձ տվեցին երջանիկ լինելու կամ ինքդ քեզ հետ ավելի ազնիվ լինելու իրավունքը եւ ես հիմա ապրում եմ այդ տեսակի մեջ, որտեղ  կան երեխաներս, հարազատներս եւ իմ այսօրվա ընտանիքը»,- պատմում է Մարինե Ալեսը։ Screen Shot 2016-05-20 at 10.44.13 կեսօրից առաջ   «Երբ դեռ փոքր էի, հայրիկս նվագարկիչը միացնում էր ու ասում՝ լսի, թե ձայնն ինչ որակ կարող է ունենալ. եթե ես չունենայի հայր, ով ինձ կարող էր ցույց տալ այդ ճանապարհը, ես փոքր ժամանակ ինչ գիտեի ձայնը ինչ է, որակը ինչ է…ձայնի նկատմամբ զգացողությունս գալիս է հորս շնորհիվ»,- պատմում է երգահանը։   1055 Վերջերս տեղի ունեցավ Մարինե Ալեսի «Ձեզանից մեկը….» խորագրով համերգաշարը, որի նպատակը մշակույթի միջոցով երկխոսության կամուրջ ստեղծելն է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների միջեւ: Համերգները կայացան Գյումրիում, Թբիլիսիում եւ Սանկտ Պետերբուրգում: Թբիլիսիի համերգին ներկա էին նաեւ ՀՀ նախագահն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ ալեսմ Տաղանդավոր երգահանը կազմակերպում է նաեւ բարեգործական համերգներ, որոնց հասույթն ուղղվում է «Նվիրիր կյանք» հիմնադրամին, որի հիմնադիրներից է նաեւ ինքը։ «Բարեգործություն մի անգամ գումար տալը չէ։ Բարեգործությունը պետք է:Մինչեւ քեզ նեղություն չտաս, ուրիշին լավություն չես տա։ Բարեգործություն անելիս պետք է լինես շատ զգույշ, չվիրավորվես, ում օգնում ես, այդ աջակցությամբ։ Այսինքն՝ քո հանդեպ պետք է ազնիվ լինես, կարիք ունեցողի հանդեպ` զգույշ»,- ասում է երգահանը։

Հարցին, թե ինչի մասին եք երազում, Մարինե Ալեսը պատասխանում է. «Ուզում եմ, որ մինչեւ վերջ կարողանամ երազել, չկորի դա, միշտ ունենամ երազանքներ եւ դրանք չավարտվեն»։

դիտվել է 336 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am