«Ասաց՝ Էդվին չկարոտես, ես գալու եմ քեզ մոտ, ասաց ու համբուրեց ինձ». հոր հետ վերջին խոսակցությունն է հիշում Էդվինը

«Էդվինը դպրոցից եկավ ու ասաց՝ կռիվը սկսել է, չգիտեի ինչի մասին է խոսում»,- հիշում է մայրը՝ Էլվիրան․նրա մտքով չէր էլ անցնի, որ այդ կռվում կզոհվի իր ամուսինը։ Մասիս Թովմասյանը կամավորական էր, ապրիլի 2-ին կամավորագրվեց եւ ուշ երեկոյան ճանապարհվեց սահման։ Մասիսն ու Էլվիրան փորձում էին երեխաներից թաքցնել իրականությունը, սակայն հետաքրքրասեր Էդվինը լսել էր, թե ինչպես է հայրը խոսում հեռախոսով, հասկացել էր, որ կռիվ է գնում։ «Ասաց՝ Էդվին չկարոտես, ես գալու եմ քեզ մոտ, ասաց ու համբուրեց ինձ»,- հոր հետ վերջին խոսակցությունն է հիշում Էդվինը։ «Հասավ Մարտակերտ, Մատաղիս, Եղնիկներ, գիտեի որտեղ է հասել, վերջին անգամ էլ ասաց՝ զինվորական համազգեստ եմ ստանում, ես կզանգեմ»,- ամուսնու հետ վերջին խոսակցությունն է պատմում Էլվիրան, որից հետո կցկտուր լուրեր, միայն գիտեն, որ պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել Մասիսը։ Մեկ ու կես ժամ կյանքի ու մահվան պայքարից հետո հաղթել էր մահը, շտապ օգնությունը չհասավ։ Մասիսի մայրը՝ Սիլվան, 2 երեխա է կորցրել։ Աղջիկը 12 տարեկան էր, երբ ղարաբաղյան շարժումը սկսվեց. այդ օրերին ավտովթարի զոհ դարձավ, Մասիսն էլ երկրորդ պատերազմի ժամանակ զոհվեց։ «Երկու դեպքում էլ երեխեքիս չհասավ շտապ օգնությունը, նրանք մահացան սպասելով, որ փրկությունը շուտով կհասնի»,- արցունքների միջից պատմում է նա։ 7991 37-ամյա Մասիս Թովմասյանը Ստեփանակերտի առաջին զոհն էր, ապրիլի 3-ին խաղաղության մարտիկն այլեւս չկար։ Հարեւանները հիշում են, որ անսպասելի կորուստը համախմբել էր ողջ թաղամասը։ «Նախկինում իրեց հորն էին գրկում, համբուրում դպրոց գնում, հիմա արդեն Մասիսի նկարն են համբուրում»,- ասում է վաղաժամ այրիացած 33-ամյա Էլվիրան։ Մասիսի երեխաները դպրոցականներ են, Էդվինն ու Էլենը, ժպտերես փոքրիկները մորից ու հարազատներից թաքցնում էին իրենց տեսած երազները եւ անկեղծանալով ինձ հետ հանկարծակիի բերում նրանց․ «Ես պապայիս տեսել եմ երազում, ինքը խաղում էր մեզ հետ»,-ասում է Էլենը։ Իսկ Էդվինի տեսած երազներն արդեն պատերազմի հետ են կապված, որդու տեսած երազներում հայրը խոստմանը համաձայն իր հետ է, սակայն անսովոր պայմաններում․ «Կռիվ էր, պապան կրակում էր, փամփուշտները սպառվում են, իսկ ես նրա կողքին էի՝ փամփուշտներ էի տալիս իրեն»,- միայն ֆիլմերում տեսած դրվագներն արդեն ենթագիտակցորեն տեղափոխվել են երազներ։ 7988 «Ավարտել էր իրավաբանական բաժինը, միշտ ասում էի, դիպլոմ ունես, ինչո՞ւ չես գնում կոստյում-փողկապով աշխատում, ինչո՞վ ես պակաս մնացածներից, որ մատներդ քերելով ես գումար աշխատում, սանտեխնիկ էր։ Որդուս պատասխանը մեկն էր՝ 100 հազարով երեխաներիս չեմ կարողանա նորմալ մանկություն ապահովել»,- հիշում է տիկին Սիլվան։ Հոգատար հայրը բազում երազանքներ ուներ, որ կապված էին երեխաների անհոգ մանկության ու պատանեկության հետ․ «Պիտի հողամաս վերցնեինք ու տուն կառուցեինք՝ ջրավազանով, երեխաները սիրում են ջրավազան։ 7986 Մեր ուժերով կամաց-կամաց պիտի տուն դառնայինք»,-պատմում է Էլվիրան, ով արդեն ստիպված կլինի միայնակ իրականացնել ամուսնու հետ համատեղ ծրագրած պլանները։ Այսօր՝ մայիսի 13-ին, լրանում է Էդվինի 10-ամյա հոբելյանը եւ հենց այսօր լրանում է Մասիսի մահվան 40 օրը։ Օրը նշվելու է լուռ, արցունքներով ու ցավով, այնինչ պիտի դառնար Էդվինի կյանքի ամենապայծառ օրերից մեկը, հայրն այդպես էր որոշել։ Էլվիրան հիշում է՝ ինչ էլ լինի երեխաների ծնունդը պիտի միշտ նշեր, խնջույք ու ուրախություն, երեխան իրեն պիտի լավ զգա այդ օրը․ «Դու հո քո երեխայի դուշմանը չես, որ չուրախացնես, իր օրվա հերոսը չդարձնես երեխային»,-հիշում է ամուսնու խոսքերը։ 7987 Մասիսը որոշել էր երեխաների համար հեռախոսներ գներ, ասել էր, որ մայիսի 5-ին կտա երեխաների սպասցած նվերը։ Մայիսի 5-ին Էլվիրան կատարեց ամուսնու խոստումը․ «Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ինքն էր ուզում»,-ասում է նա։ Էդվինի տարեդարձն առաջին անգամ առանց հոր կանցնի եւ ցավոք արդեն հավերժ։ Փոքրիկի ցանկությունը մեկն է, եթե հայրը լսում է իրեն, ապա մի քանի բառ կասեր միայն․ «Պապ, էլ ձեռքս բաց չթողնես․․»։ 7989   karabakh-open.info  

դիտվել է 42 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am