ՀՀ Նախագահը ծանոթացավ սիրիահայերի արտադրանքին

  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում ծանոթացավ Հայաստանում հաստատված սիրիահայերի հիմնած ծառայությունների ոլորտներին, արտադրանքին, որոնց մի մասը նաև արտահանվում է: Ինչպես հուշում էր այս էքսպոյի խորագիրը`«Նոր հեռանկարներ սիրիահայերի համար», տաղավարները ներկայացնում էին Հայաստանում հաստատված գործարարությամբ զբաղվող սիրիահայերի 70-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ ու անհատ ձեռնարկատերեր: Տեսականին շատ լայն էր. հաստոցաշինական, արդյունաբերական սարքավորումներից, լազերային տեխնոլոգիաներից, ԵՄ ստանդարտներով սարքավորումներից /որոնք կարող են բացել հայ արտադրողի համար նաև եվրոպական շուկան Tert.am/, մինչև ձեռագործ գորգեր, տպագրության, հրատարակչության, ոսկերչության, փայտամշակման, զբոսաշրջության, ասեղնագործության, սարքավորումների արտադրության նմուշներ, “Made in Armenia” լոգոյի ներքո` կոշկեղեն, մարզական հագուստ ու չրեղեն, համեմունքներ ու քաղցրավենիք: ՀՀ սփյուռքի ու էկոնոմիկայի նախարարների ու այլ պաշտոնյաների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ ՀՀ Նախագահը մոտեցավ բոլոր տաղավարներին, հետաքրքրվեց, թե ինչ արտադրանք է, ո՞ւմ համար է  նախատեսված` ներքի՞ն շուկայի, թե՞ արտաքին: Ցուցահանդեսի ամենահանդիսավոր մասից` կարմիր ժապավենի կտրման արարողությունից հետո, Նախագահը, հաստոցաշինական սարք հիշեցնող պատրաստի արտադրանքի մոտ կանգ առնելով, հարցրեց`«Սա բերում, վաճառու՞մ եք, թե՞ դուք եք հավաքում»: Ապա հետաքրքրվեց, թե ինչպես է ընթանում բիզնեսը, որին ի պատասխան սիրիահայն ասաց, որ «բիզնեսը նոր է, շատ հաջող չէ, բայց լավ է» : Մեկ այլ տաղավարում սիրիահայ տղամարդը Հանրապետության Նախագահին պատմեց, որ լազերային տեխնոլոգիաներ և հերմետիկ փակվող արտադրանք են արտադրում, ունեն սերտիֆիկատներ Գերմանիայից և Իսպանիայից, նաև ասաց, որ Սիրայում նույն արտադրությունն ունեցել են ավելի մեծ ծավալներով: Զարգացման ծրագրերի մեջ է մտնում ներդնել ԵՄ ստանդարտներով մոդելներ, ինչը նաև եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորություն կտա: Մի սիրիահայ էլ արևելահայերենով ՀՀ Նախագահին տեղեկացրեց, որ ծանր տեխնիկայի «զապչաստներ» են արտադրում: Պարզվեց, որ կա նաև հաստոցների ավտոմատացման արտադրություն, որը նաև արտահանվում է: «Պահանջարկ կա՞»,-նախքան այդ հարցրեց ՀՀ Նախագահը սիրիահայ արտադրողից: Մյուս տաղավարներն արդեն սիրիահայերի ավանդական քաղցրավենիքի ու համեմունքների տաղավարներն էին: Հետաքրքիր էր նաև կոշկեղենի արտադրանքը: Այս նորաբաց բիզնեսի սեփականատերը Սերժ Սարգսյանին պատմեց, որ ունեն նաև փոքր խանութ, իսկ այն փոքր է, քանի որ արտադրանքի հիմնական մասն արտահանվում է: Ի դեպ, գրեթե բոլոր սիրիահայերը նշում էին, որ Սիրիայում շատ ավելի մեծ արտադրություն ու գործարաններ են ունեցել, սակայն այստեղ հաշվի են առնում շուկան ու պահանջարկը: Նշենք, որ 2012-ից մինչ օրս ՀՀ սփյուռքի նախարարության և պետական մարմինների գործընկեր կառույցների, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվել են սիրիահայերի աջակցության բազում ծրագրեր: Այսպես՝ 2012-2015թթ. Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի կողմից տարբեր տիպի աջակցություն է ցուցաբերվել 500 սիրիահայի, մշակվել են 100-ից ավելի բիզնես ծրագրեր, որոնցից առավել հաջողված 85 ծրագրի հեղինակները ՓՄՁ ԶԱԿ-ից ստացել են վարկեր` արտոնյալ պայմաններով /մինչև 5 մլն, իսկ այս տարվանից` մինչև 7 մլն Tert.am/  ՀՀ դրամ 4 տոկոս տոկոսադրույքով` 5 տարի մարման ժամկետով: Այս ընթացքում շուրջ 450 սիրիահայերի համար կազմակերպվել են դասընթացներ մաքսային և հարկային օրենսդրության վերաբերյալ, կազմակերպվել է 40 սիրիահայ գործարարների հանդիպում-քննարկումը ՀՀ Նախագահի հետ` բժշկական կենտրոնների, ոսկերչական արտադրամասերի և արտադրատարածքների հիմնադրման խնդիրների վերաբերյալ: Իրականացված ծրագրերը ներառում են ընդհուպ մինչև ավանդական ասեղնագործության ու թաղիքագործության դասընթացները` սիրիահայ կանանց համար: Սիրիահայերն իրենց հատկացված աջակցության շրջանակներում հատկապես կարևորում են   ՀՀ սփյուռքի նախարարության միջնորդությամբ սիրիացի երկու տասնյակից ավելի վարպետներին` Երևանի քաղաքապետարանի կողմից մշտական տեղերի հատկացումը Վերնիսաժում գտնվող բացօթյա տոնավաճառում: Սփյուռքահայերին աշխատանքի տեղավորման հարցում աջակցությունն ունի հետևյալ թվային պատկերը` Սփյուռքի նախարարությունն աշխատանքի տեղավորման աջակցության խնդրանքով դիմած 2,200 սիրիահայերից շուրջ 1200  սիրիահայ ապահովվել է աշխատանքով, շուրջ 500 սիրիահայեր աշխատանք են ձեռք բերել հենց իրենց իսկ` սիրիահայերի կողմի ստեղծված բիզնեսներում, իսկ 80-ից ավելի սիրիահայ բժիշկներ տեղավորվել են աշխատանքի տարբեր առողջապահական հիմնարկներում:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am