Մանրամասներ ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչների կոնֆերանսից

««Հայոց Աշխարհ»-ի երեկվա համարում տեղեկացրել էինք, որ ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչները «Անի Պլազա» հյուրանոցում կոնֆերանս են անցկացրել, որին մասնակցել են նաև մի քանի երկրների դեսպանատների աշխատակիցներ: Ինչպես մեզ հայտնի դարձավ, կոնֆերանսին ներկա են եղել Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ներկայացուցիչ Ֆլուր Նուիտեն Էլզինգան: Ի դեպ, ավելի վաղ հայտարարվել էր, թե հանդիպմանը մասնակցելու են նաեւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ նրա տեղակալ Վիգեն Քոչարյանը, սակայն նրանք այդպես էլ չեն ներկայացել: Մեր տեղեկություններով, փոխնախարարը պետք է կոնֆերանսի մասնակիցներին ներկայացներ արդարադատության նախարարության տեսակետները եւ տարվող աշխատանքները Հայաստանում խտրականության դեմ պայքարի գործընթացում, իսկ կոնֆերանսի կազմակերպիչները պետք է իրենց պատրաստած օրենսդրական նախաձեռնությունները փոխանցեին գերատեսչությանը: Սակայն նախարարի եւ փոխնախարարի բացակայությունը ձախողել է նրանց ծրագիրը: Չնայած դրան, կոնֆերանսի մասնակիցները քննարկել են ԼԳՏԲ անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները եւ հանդես եկել նոր առաջարկներով: Մասնավորապես ԼԳՏԲ համայնքի շահերի պաշտպանությամբ զբաղվող «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը, որը նաեւ տվյալ կոնֆերանսի կազմակերպիչն է, ներկայացրել է հետազոտություններ՝ «Սեռափոխության վիրահատության իրավական կարգավորումները» և «ԳԲՏ/ՏՍՏ անձանց ծառայությունը ՀՀ Զինված ուժերում» թեմաներով: Զեկույցներ են ներկայացրել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան (ԲՀՀ-Հայաստան) կազմակերպությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպությունը, Հակախտրականության կոալիցիան, «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամը: Կոնֆերանսին ներկա են եղել ԲՀՀ-Հայաստանի տնօրեն Լարիսա Մինասյանը, «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամ / Հայաստան ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը եւ այլք: Մեր աղբյուրները հայտնում են, որ նշված կազմակերպությունները վերջին շրջանում մեծ ռեսուրսներ են տրամադրում՝ տարբեր տեսակի տեղեկատվական նյութեր պատրաստելու եւ տարածելու, իրենց շարքերը նոր մարդկանց ներգրավելու ուղղությամբ:»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 43 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am