Մաքսանենգ ուրանի խմբաքանակի գնորդները թուրքեր են եղել

«Երկու օր առաջ «Հրապարակը» գրել էր, որ ՀՀԿ–ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ Արցախյան ազատամարտի և կանանց միության նախագահ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Միհրան Մովսիսյանն է ձերբակալվել։ Նախնական տեղեկություններով, նա փորձել է Հայաստանից 200 մլն. դոլարի ուրան հանել և ապօրինի ճանապարհով իրացնել Թբիլիսիում։ Երեկ մենք փորձեցինք մանրամասներ իմանալ այս արտառոց գործի մասին։ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում վստահեցնում են, որ ատոմակայանից հնարավոր չէ ուրան դուրս բերել։ Պատասխանելով մեր հարցին, թե ինչպես կարող էին հայ մաքսանենգները, որոնց թվում է Միհրան Մովսիսյանը, ատոմակայանից ուրան դուրս բերել, նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանն ասաց. «Դա բացառվում է»։ Իսկ թե որն է վստահ լինելու հիմքը, և արդյոք Էներգետիկայի նախարարությունն անցկացրել Է ծառայողական քննություն այս հարցի շուրջ, նա չպատասխանեց։ Խնդրի շուրջ աղմուկը բարձրացավ միայն այն բանից հետո, երբ պարզվեց, որ Միհրան Մովսիսյանը ձերբակալվածների թվում է։ Միհրան Մովսիսյանի մասին հակասական տեղեկություններ կան՝ Արցախի ազատամարտին հերոսաբար մասնակցելուց մինչև դիակապտություն՝ զինվորների թալան։ Երկար տարիներ նա ՀՀ հատուկ ծառայությունների հետ է համագործակցել։ Ավելի ստույգ՝ աշխատել է այդ ծառայություններում 1994– 1999 թվականներին, զբաղեցնելով մաքսային վարչության պետի տեղակալի պաշտոնն անվտանգության գծով։ Նրա ծառայակիցները պատմում են, որ Միհրան Մովսիսյանը հատուկ ուշադրություն էր դարձնում մաքսանենգության գործերի վրա։ Նա ունի բարձր զինվորական կոչում, և այս հանգամանքը, և Միհրան Մովսիսյանի կապը հայկական հատուկ ծառայությունների հետ նոր երանգ են հաղորդում այս գործին։ Փաստորեն ստացվում է, որ ՀՀ հատուկ ծառայությունների աշխատակիցը թուրքերին ուրան է վաճառել։ Մեր տեղեկություններով, ուրանի խմբաքանակի գնորդները թուրքեր են եղել։ Ինչ հոդվածով են մեղադրանք առաջադրել մերոնց, հայտնի չէ։ Ըստ մեր աղբյուրի, սակայն, այդ հոդվածը ենթադրում է 12 տարվա ազատազրկում։ Թե մաքսանենգների ձերբակալության օրերին, թե այսօր Հայաստանի ոչ հատուկ, այնքան էլ չեն հավատում այս վարկածին՝ ասելով, որ չի բացառվում, որ Վրաստանի հատուկ ծառայությունները քաղաքական պրովոկացիաներ են անում հօգուտ թուրքերի։ Նախ՝ ապացուցելու համար, որ Հայաստանը միջուկային զենքի պոտենցիալ արտադրող է, երկրորդը՝ անվանարկելու մեր հերոսներին»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am