Փարիզից Կահիրե թռչող EgyptAir-ի օդանավն ընկել է Միջերկրական ծովը

  Ռադարներից անհետացած Egyptair ավիաընկերության օդանավն ընկել է Միջերկրական ծովը: Այդ մասին հայտնել է «Մայադին» հեռուստաալիքը Twitter-ի իր էջում՝ վկայակոչելով Egyptair ավիաընկերությունում աղբյուրները: Այս տեղեկությունը առայժմ պաշտոնապես չի հաստատվել։ Նշվում է, որ Փարիզից Կահիրե թռչող օդանավը կորել է ռադարներից Հունաստանի օդային տարածք մտնելուց 20 րոպե անց: Ավիաընկերությունում հստակեցրել են, որ օդանավում եղել են 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ։ Ուղևորների թվում կա 3 փոքրիկ երեխա։ Նրանց ճակատագիրը դեռ անհայտ է: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ դը Գոլի անվան օդանավակայանից: Օդանավի անհետանալու մասին ազդանշանից անմիջապես հետո EgyptAir-ն իրավիճակին հետևելու համար օպերատիվ հատուկ շտաբ է ստեղծել, որում ընդգրկվել են բոլոր ավիացիոն ծառայությունների ներկայացուցիչները: Ինքնաթիռի որոնումներով զբաղվում են Եգիպտոսի և Հունաստանի ռազմական օդաչուները: Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆատխին ընդհատել է այցը Սաուդյան Արաբիա և վերադառնում է հայրենիք՝ ուղևորատար ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով: Միջերկրական ծովի վրա այսօր առավոտյան Egyptair-ի անհետացած А-320 օդանավը թողարկվել էր 2003 թվականին, անձնակազմը եղել է փորձառու։ Օդանավի հրամանատարը օդում եղել է 6275 ժամ, այդ թվում՝ 2101 ժամը հենց այդ օդանավում։ Նրա օգնականն ունի 2766 ժամ թռիչքի փորձ։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am