Վիեննայի հանդիպման մասնակիցների ձեւաչափը արտակարգ է

Արցախյան հակամարտության վերջին իրադարձությունների քննարկմանը հատկացված Վիեննայի հանդիպման մասնակիցների ձեւաչափը արտակարգ է: Հանդիպումը ո՛չ միջնախարարական է, ո՛չ միջնախագահական, ո՛չ էլ կողմերի նախագահների եւ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների մակարդակով միայն: Մասնակիցների շարքը չէր փակվել նույնիսկ ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցչով: ԱՄՆ պետքարտուղարը, ՌԴ արտգործնախարարն ու Ֆրանսիայի եւրոպական հարցերի պետական նախարարը համալրել են մասնակիցների շարքը` Վիեննայի հանդիպմանը տալով արտակարգ ձեւաչափ: Արտակարգ ձեւաչափը նշանակում է արտակարգ իրավիճակից բխող անհրաժեշտություն` կարգավորման համար հիմնական որոշում կայացնելու տպավորությունը թողնելով: Պարզ հայացքով հակամարտության ներկա փուլը իր վրա կենտրոնացրել է աշխարհաքաղաքական ուժերի ուշադրությունը: Մասնակիցների արտակարգ պատկերում պետք է կենտրոնանալ ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնատարի ներկայության վրա. նա էր, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի արցախյան պատերազմին հատկացված լսումների ընթացքում լուծման սկզբունքները ներկայացնելով հատկապես շեշտեց ազգերի ինքնորոշման իրավունքը: Նկատի ունենալով պաշտոնական լրահոսը փորձենք ամփոփել այն հիմնական կետերը, որոնք Վիեննան որոշել է հետապրիլյան պատերազմի անմիջական ժամանակահատվածում: Ա. Քննարկվել են արցախյան հակամարտության գոտում ապրիլի սկզբին կատարված հրադադարի կոպիտ խախտման պատճառով ստեղծված լարված իրավիճակը եւ դրանից դուրս գալու հավանական ուղիները: Բ. Համանախագահող երկրները շեշտել են 94-ի եւ 95-ի համաձայնագրերը հարգելու եւ դրանց իրագործումից չշեղելու անհրաժեշտությունը: Գ. Համաձայնություն է գոյացել քայլեր ձեռնարկելու մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների հավելման հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունների հավանական վերսկսման համար: Առաջին հայացքից, այստեղ հասցեական հայտարարություններ չեն հնչել. եւ իբրեւ դրա հետեւություն չկա նաեւ որեւէ իրավադրույթ, որը պատասխանատվության ենթարկի նախահարձակին, միջազգային երաշխավորություն ունեցող հրադադարը անվերջ խախտողին: Սակայն չի կարելի այստեղ չնկատել հայկական կողմի ձեռք բերած առավելությունը` 94-ի զինադադարը բանակցությունների մեկնարկ, եւ զինադադարի հաստատման միջազգային համաձայնագիր նկատելու. իրականություն, որը մնայուն կերպով անուշադրության էր մատնվում Բաքվի կողմից: Թե՛ 94-ը եւ թե՛ 95-ը միջազգային համաձայնագրեր են. եւ միջազգային այդ համաձայնագրերի մաս է կազմել Ստեփանակերտը: Հիմա էլ Վիեննան հետապրիլյան ժամանակահատվածը քննարկելու եւ լարված իրավիճակից դուրս գալու համար վերաամրագրում է այն, որին հղում էր կատարում հայկական կողմը եւ այն, ինչից փորձում էր խուսափել` ադրբեջանականը: Եթե առաջին եւ երկրորդ կետերը հաստատումներ են եւ գնահատականներ, ապա երրորդը ուղղակի համաձայնություն է: Այս առաջադրանքը հայկական կողմինն էր եւ դարձյալ անուղղակի մերժումը Բաքվի կողմից: Այստեղ խնդիրը ոչ միայն մշտադիտարկումների արդիական սարքերով իմանալն է, թե ո՛վ է նախահարձակը, թե ո՛վ է հրադադար խախտողն ու դիպուկահարը եւ ո՛վ պատասխան տվողը, այլ շփման գոտում երկարաժամկետ եւ համապարփակ դիտորդական առաքելության մասին է խոսքը: Ապրիլյան ռազմական արկածախնդրությամբ Բաքուն հանգեց` Ա. ԵԱՀԿ-ի ձեւաչափի անփոփոխելիության եւ նրա հաստատման արտակարգ բնույթի մասնակցության: Բ. 94-ի զինադադարի վերաամրագրման, ուր Ստեփանակերտը միջազգային ընտանիքի կողմից ընդունվում է իբրեւ համաձայնագրի անկախ կողմ: Գ. Այսօրվա սահմանների վրա մշտադիտարկման սարքավորումների հաստատման: Հասկանալի է, որ մշտադիտարկումը չէ որ միջազգային ընտանիքին պիտի համոզի նախահարձակի դիմագծի մասին, այսուհանդերձ փաստերը արձանագրելու եւ ի պահանջյալ հարկին պատասխանատվությունները մատնացույց անելու առումով նկատառելի դրություն է, օգտագործելի, երբ քաղաքականորեն պետք լինի։ Դ. Վիեննայով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեության լիազորությունների ընդլայնման որոշում է տրվել: Սա եւս հարցի լուծման հարթությունն ամրապնդում է ԵԱՀԿ-ի շրջանակներում: ԵԱՀԿ-ից այլ հարթություն տեղափոխվելը հետեւողական առաջադրանք է Բաքվի համար։ Վիեննան վերահաստատեց 94-ի առանցքը: Այլ խոսքով` համաձայնագրերին Ստեփանակերտի մասնակցության ընդունումը: ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր  

դիտվել է 19 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am