«Առաջնագիծ մեկնած կամավորներից շատերը չեն ծառայել». Ջհանգիրյան

ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը հարց ուղղեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ քառօրյա պատերազմից հետո առաջնագիծ մեկնած կամավորների վերաբերյալ. «Ապրիլյան պատերազմից հետո բազում կամավորականներ ունենք առաջնագծում, որոնցից շատերը նույնիսկ չեն ծառայում, ստացել են մարտական զենք եւ հերթապահության մեջ են ներգրավված, սակայն չունեն կարգավիճակ: Ոչ ոք չի կարող ասել, թե այս խնդիրը ինչքան կտեւի, չե՞ք կարծում, որ օրենքում համապատասխան դրույթ պետք է ավելացվի այս կապակցությամբ, որպեսզի՝ Աստված չանի, վատ դեպքեր լինեն, կարողանան պատասխանատվության ենթարկել նրանց»: Հարցին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը նշեց. «Մենք բոլորս շատ բարձր ենք գնահատում կամավորների քայլը: Բոլորի նկատմամբ շատ ուշադիր ենք:  Փորձը ցույց է տվել, որ մարտական գործողությունների ժամանակ հանցագործությունները, խախտումները քիչ են լինում: Ձեր ասածի հետ կապված՝ քննարկումներ արել ենք: Արցախյան հատվածից մասնակի եւ հիմնական զորահավաքի ընթացքում մասնակից ամբողջ ռեսուրսն օգտվում է զինծառայողների բոլոր իրավունքներից եւ արտոնություններից: Հայաստանյան հատվածի կամավորականների հարցը քննարկվում է իրավական ոլորտում, բայց ես գտնում եմ, որ կան խնդիրներ, որոնք լուծում են պահանջում առանձին, եւ կան խնդիրներ, որոնք զինվորական ծառայության առանձնահատկություններից ելնելով՝ հրապարակային չեն»:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am