ԲՀԿ-ականը Սերժ Սարգսյանի դեմ. «Որ քիչ-քիչ կորցնենք, տակը բան չի մնա»

Վահրամ Բաղդասարյանն անհրաժեշտություն չի տեսնում հակառակորդից հետ գրավելու Սերժ Սարգսյանի նշած 800 հեկտար անվտանգության գոտին. «Մեզ համար հուրաքանչյուր զոհի գինը շատ թանկ արժե եւ ես չեմ կարծում, որ արժե դրա համար նոր զոհեր տանք»,- ասում է  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Այդ տարածքի կորուստն առանձնապես չի մտահոգել հանրապետական պատգամավորին: Թեպետ տեղյակ է, որ նրա համար զինվորներ են զոհվել. «800 հեկտարն այն տարածքը չէ, որի մասին մենք 800 հազար հեկտարի հետ համեմատենք եւ խոսենք այդ մասին, իսկ դա ռազմավարական որեւէ նշանակություն չունեցող տարածք է»: ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանն ավելի կտրուկ է խոսում՝ մենք հենց սկզբից ձախողվեցինք, չկանխատեսեցինք հարձակումը եւ կորցրեցինք 800 հեկտար. «Բա էդքան կուտակումներ կար, մենք ինչի՞ տանկի դեմը տանկ չկանգնեցրեցինք»: Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պատրաստ չէին ադրբեջանական ագրեսիային, սակայն պատգամավորի կարծիքով նույնպես չարժե առանձնապես տառապել 800 հեկտարի կորստից. «Հնարավոր է, որ մենք կորցնենք էլ, հնարավոր է, որ ձեռք էլ բերենք։ Բայց այդ տարածքը էլի պետք է մտածենք, որ մենք հետ վերցնենք»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանը: Պատգամավորն, իհարկե, տեղյակ է Սերժ Սարգսյանի այն դիրքորոշմանը, որ չարժե նոր զոհերի գնով փորձել վերադարձնել քառօրյա պատերազմում կորցրած տարածքները: Մարդը փոքրիկ անհամաձայնություն ունի գործող նախագահի հետ. «Որ քիչ-քիչ կորցնենք, տակը բան չի մնա»: Պատգամավորը համոզված է, որ կորցրած ամեն թիզի համար էլ պետք է պայքարել, 20 տարուց ավել հակառակորդի ձեռքում գտնվող Դաշտային Ղարաբաղն էլ չպետք է մոռանանք: A1+

դիտվել է 8 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am