Եթե Հայաստանում տասը հարուստ մարդ կա, առնվազն հինգն այստեղ են

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին կոռուպցիայի վերաբերյալ հարց ուղղեց. «Միջազգային զեկույցներում նշում են, որ կոռուպցիան Հայաստանում էնդեմիկ և համատարած բնույթ է կրում և ներթափանցել է հասարակության բոլոր մակարդակները։ Կոռուպցիայի առումով առավել խոցելի է պետական կառավարման համակարգը, դատական իշխանությունը, ոստիկանությունը։ Մեզ մոտ տարիներ շարունակ կոռուպցիայի համաթիվը մնում է շատ բարձր. մոտ 100-րդ տեղում ենք՝ 170 երկրների շարքում։ Եվ ոչ մի առաջընթաց չկա։ Ի՞նչն է պակասում կառավարությանը՝ ռեալ գործողություններ կատարելու  կոռուպցիայի դեմ պայքարում»։ Բացի այդ, պարոն Մանուկյանը հարուստ անձանց անդրադարձավ. «Եթե Հայաստանում տասը հարուստ մարդ կա, որոնք հարստացել են իշխանության ժամանակ, առնվազն հինգն այստեղ նստած են»։ «Դուք պատրաստ չեք քննարկման՝ առանց տեսախցիկների, խոսափողների։ Դա է վատը»,-ի պատասխան հնչեցրեց վարչապետը։ Նա շեշտեց, որ բազմիցս առաջարկել է այս խնդրին միասին փորձել լուծում տալ. «Ես կոնկրետ ձեզ առաջարկում եմ՝ եկեք միասին գործ անենք։ Կոռուպցիան բոլոր ժամանակներում եղել է, բոլոր երկրներում էլ կա, ուղղակի տարբեր աստիճանների են։ Մենք ասում ենք՝ եկեք միասին նստենք, որտեղ օրենքի անհրաժեշտություն կա, օրենք ընդունենք։ Դուք բոլորդ գիտեք, որ կախարդական փայտիկով չի, որ խփենք ու անենք։ Պարոն Զուրաբյանը ժամանակին դա կարողանում էր անել, թող անի, ինչո՞ւ չի անում։ Կա՞ որևէ դեպք, որ քաղաքացին դիմել է, ասել՝ ինձնից փող են ուզել, իշխանությունները չեն գնացել մինչև վերջ, իրավապահ մարմինների կողմից չի եղել համարժեք մոտեցում»,-նշեց պարոն Աբրահամյանը։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am