Մանվել Գրիգորյանին վարկաբեկելը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին .Շարմազանով

«Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին վարկաբեկելը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինիս խոսքով, այսօր պետք է համախմբվենք և միասնական լինենք, այլ ոչ թե քար նետենք միմյանց վրա: «Հիմա քար նետելու ժամանակը չէ»,- հավելեց նա: «Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, Արցախի հաղթանակի կրողներից մեկը: Եվ Մանվել Գրիգորյանի ու նրա նման հերոսների շնորհիվ մենք այսօր ունենք ազատագրված Արցախ: Այսօր Արցախի հերոսի նկատմամբ, ցանկացած հերոսի նկատմամբ, բայց տվյալ դեպքում Մանվել Գրիգորյանի նկատմամբ ցեխ շպրտելը, սև PR-ով զբաղվելը բխում է բացարձակապես Ադրբեջանի և Թուրքիայի շահերից: Նման քայլին գնալը ջուր լցնել է Ալիևի և Ադրբեջանի ջրաղացին»,- ասաց  Շարմազանովը և հավելեց,որ «չի կարելի ամեն ինչ հրապարակել, և հետո ասելու ձև կա»: «Վ.Բադասյանը կարող է զանգել Մ.Գրիգորյանին, խնդրել հանդիպել ու ճշտել՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ: Հրապարակային այս պահին Արցախի հերոսի նկատմամբ ցանկացած ապատեղեկատվություն, վարկաբեկիչ նյութ բխում է Ադրբեջանի շահերից: Մենք չպետք է անենք բան, որը բխում է Ադրբեջանի շահերից»,- ասաց ՀՀԿ խոսնակը` հավելելով, որ Մ.Գրիգորյանն իր 12-13 տարեկան որդու հետ այնտեղ կռվել է, և այսօր նստել և ասել, թե 1992 թ. ինչ է եղել, ճիշտ չէ: Այլապես, Շարմազանովի խոսքով, պետք է Նժդեհի ու Անդրանիկի կռվի մասին, Ռուբեն Տեր-Մինսյանի ու Նժդեհի մասին, Դրոյի ու Անդրանիկի տարաձայնությունների մասին էլ խոսեն. «Էդպես մենք ո՞ւր կհասնենք, ժողովուրդ: Ուրեմն իմ կոչն ա՝ Մանվել Գրիգորյանից հեռու մնացեք, Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս ա»: Հիշեցնենք, Արցախի հերոս հրամանատար Վահան Բադասյանը պատմել էր, թե ինչպես է գեներալ Մանվելը հայհոյել զինվորներին Հադրութում, երբ ճանապարհը նեղ է եղել ու չի կարողացել իր ողջ շքախմբով լայն ճանապարհով անցնել:  

դիտվել է 7 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am