Ինչ է որոշվել երկու կողմերում ռազմական տեխնիկայի եւ զինված ուժերի հսկայածավալ կուտակումների հետ կապված

Անորոշ մնաց մեկ ուրիշ շատ կարևոր հարց. ինչ է որոշվել երկու կողմերում ռազմական տեխնիկայի եւ զինված ուժերի հսկայածավալ կուտակումների հետ կապված։ Հնարավոր չէր, որ հանդիպման ժամանակ այս հարցը չքննարկվեր։ Առնվազն իբրեւ «հրադադարին եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը իրենց հավատարմությունը վերահաստատելու» ապացույց՝ կողմերը պետք է որպես առաջին քայլ՝ համաձայնեին առաջին գծից հետ քաշել, օրինակ՝ ծանր տեխնիկան։ Հանդիպման արդյունքներով, սակայն, նման պայմանավորվածության մասին հայտնի չէ։ Բայց ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նույնպես թեմայի շրջանակներում արած արտահայտություններ ունեն, որ հաճախ են օգտագործում։ Օրինակ, որ նման հանդիպումները ունենում են նաեւ «այսբերգի չերեւացող կողմը»։ Խոսքը հանդիպման այն հատվածի մասին է, որի բովանդակությունը, ընդհանուր որոշման համաձայն, հանդիպման սրահից դուրս չի գալիս։ Սերժ Սարգսյանը տունդարձի ճանապարհին նախագահական օդանավում լրագրողների հարցերին պատասխանելիս ասում է, որ ինքը եւ իր գործընկերները բավարարված են հանդիպման արդյունքներով։ «Մանրամասներին անդրադառնալու անհրաժեշտություն չկա, ելնելով մի քանի հանգամանքներից»,- շարունակում է նա։ Հետաքրքիրը, բնականաբար, մանրամասներն են, եւ նաեւ այն հանգամանքները, որոնք թույլ չեն տալիս դրանց անդրադառնալ։ Ամեն դեպքում, կարծում ենք, որոշ ժամանակ անց ինֆորմացիոն որոշակի արտահոսք կլինի, որը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել Վիեննայում։ Իսկ եթե պարզվի, որ այսբերգի չերեւացող կողմ չկա եւ տեղի է ունեցել միայն այն, ինչ ամփոփված է համանախագահող երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ, ապա կարելի է եզրակացնել, որ Վիեննայի հանդիպումը ղարաբաղյան բանակցային ողջ պատմության ընթացքում ամենաանտեղի, անարդյունավետ եւ իզուր կազմակերպված հանդիպումն է եղել։ Սերժ Սարգսյանի հարցազրույցում արտահայտած որոշակի մտքեր, տարբեր երկրների ԱԳ նախարարությունների ողջույնի ուղերձները, տարբեր միջազգային գործիչների արձագանքները, սակայն, հակառակի ուղղությամբ որոշակի հույսեր են ներշնչում»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 14 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am