Երկու Մանվելները

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանը կրկին հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում: Արցախյան պատերազմի սպաներից մեկը` Վահան Բադասյանը, նկարագրել է Արցախում Մանվելի տգեղ, կասեի նույնիսկ` հերթական տգեղ արարքը: Թե Հայաստանում եւ թե Արցախում գեներալին թվում է, որ եթե նա օլիգարխիայի ներկայացուցիչներից մեկն է, նրան պետք է արտահերթ ճանապարհ տան, խոնարհվեն եւ փառաբանեն: Չի՛ հասնում: Այն վարքագծի համար, որը նա դրսեւորել է 1994 թվականից առ այսօր, հաստատ չի հասնում: Բայց Վահան Բադասյանի տեղեկություններով` Մանվելը զենքը ձեռքին չի կռվել` չնայած ես դրա վերաբերյալ այլ` հակառակ տեղեկություններ ունեմ, եւ իմ աղբյուրների հավաստի լինելուն ես վստահում եմ: Պարզապես պատերազմում խիզախաբար կռված Մանվելի ու պատերազմից հետո լկտիացած Մանվելի միջեւ պետք է հստակ սահմանագիծ դնել, եւ պետք չէ երկրորդի հատկանիշները տարածել առաջինի վրա: Բադասյանն ասում է նաեւ, որ պատերազմի ժամանակ Մանվելը ինչ-որ բաներ տանում էր Էջմիածին` դրան, ճիշտն ասած, հավատում եմ. ռազմավարը յուրացնում էր ոչ միայն Մանվելը, այլեւ բազմաթիվ այլ հայտնի դեմքեր: Նույնիսկ դրա համար երբեմն կռվում էին իրար հետ: Գուցե համաձայն չլինեք, բայց դա, իմ կարծիքով, չի նսեմացնում այդ մարդկանց մարտական ծառայությունները: Ամբողջ խնդիրն այն է, որ եթե դու հերոս ես, քեզ վրա ընկնում է սարսափելի պատասխանատվություն, որի տակից դուրս գալու համար պետք է նախ` խելք, եւ երկրորդ` այնպիսի արիություն, որն իր չափով չի զիջում ռազմական հակառակորդի հետ կռվելու խիզախությանը: Մանվել Գրիգորյանը չունի այն ինտելեկտն ու կրթությունը, որպեսզի զգա, թե պատերազմի հերոս լինելն ինչ ծանր բեռ է: Հակառակ դեպքում կհրաժարվեր գեներալի ուսադիրներից (անգրագետ մարդը չի կարող գեներալ լինել), պատգամավորի մանդատից (նույն պատճառով) եւ «բիզնեսներից» (որովհետեւ անգրագետ մարդը չի կարող իսկական բիզնես վարել)»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am