«Գլխավորն արված է». Վադիմ Դուբնովը՝ Վիեննայի հանդիպումների մասին

Հարցազրույց Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովի հետ – Պարոն Դուբնով, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Վիեննայի հանդիպման արդյունքները: – Սա անկասկած միջնորդների հաջողությունն է, սա Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի և հավանաբար նաև ԵԱՀԿ-ի դիվանագիտական հաջողությունն է, քանի որ նրանք ինչ-որ կերպ, գոնե ինչ-որ ժամանակով փրկեցին Մինսկի խմբի դեմքը: Նրանց հաջողվեց միասնական հայտարարության մեջ համատեղել այն, ինչ թվում էր անհնար: Բոլոր կողմերը ֆորմալ առումով համաձայնեցին Սարգսյանի պայմաններին շփման գծում իրավիճակի մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ, որը շատ կարևոր է, եթե հաշվի չառնենք այն, որ շատ դժվար կլինի իրագործել այդ կետերը. համոզված եմ, որ լուրջ խնդիրներ են լինելու: Թեև այդ դիրքորոշումների հայտնվելը բանակցային գործընթացում ամեն դեպքում շատ լավ է: Իսկ ընդհանրապես կարծում եմ՝ գլխավորն արված է. երկու կողմն էլ ստորագրեցին այն կետի տակ, որ անհրաժեշտ է պահպանել 1994-95թթ. համաձայնագրերը զինադադարի մասին: Դա լավ է՝ թեկուզ հռչակագրային մակարդակում, բայց ես չէի գերագնահատի այս փաստը: – Ուրեմն Դուք կարծում եք, որ սրանք պարզապես պայմանավորվածություններ են թղթի վրա, մասնավորապես՝ զինադադարի պահպանումը, հետաքննության մեխանիզմների ներդրումը: Գործնականում դրանք չե՞ն աշխատի: Ես այնքան էլ չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս է գործնականում աշխատելու միջադեպերի կանխման կամ մշտադիտարկման խումբը: Մեծ հաշվով՝ այս դիրքորոշումը միշտ էլ եղել է, դրա մասին նշվել է բոլոր փաստաթղթերում, պարզապես չի ձևակերպվել այնպես, ինչպես եղավ այժմ: Լայնածավալ հարձակումը մի բան է, իսկ միջադեպերը՝ մեկ այլ բան: Երբ խոսում ենք միջադեպերի մասին, օրինակ՝ դիպուկահարների պատերազմի մասին, որը մշտապես տեղի է ունենում, սա բոլորովին այլ բան է. դա միջադեպ չէ, դա իրական կյանքն է, շփման գծի գոյության ձևը, և այստեղ ոչ մի տեսակի մոնիտորինգ չի փրկի: – Այո, բայց Ադրբեջանը միշտ դեմ էր հանդես գալիս հետաքննության մեխանիզմների ներդրման նախաձեռնությանը: – Այո, դա շատ կարևոր է, որ Երևանին հաջողվեց պնդել և հասնել իր պահանջի կատարմանը, բայց առանց շփման գծի հստակեցման ոչինչ չի ստացվի: – Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում նախագահների հանդիպումից հետո շփման գծում լարվածությունը նվազեցնելու և բանակցություններում որևէ առաջընթացի հասնելու համար: Ես բավական հոռետես եմ այդ հարցում: Շատ լավ է, որ նախագահները հանդիպել են, ամեն ինչ հիանալի է, բայց այդ հանդիպումների և բանակցությունների ազդեցությունը, ցավոք, շատ փոքր է առաջնագծում իրավիճակի վրա: Եվ եթե հանկարծ կողմերից մեկը հաշվարկ անի և զգա, որ կարող է ինչ-որ տարածքներ, ինչ-որ բարձունքներ գրավել, այդ դեպքում ոչ մի հանդիպում, ոչ մի Վիեննա, որևէ միջնորդ չի կարողանա հետ պահել կողմերին նոր քառօրյա պատերազմից: Քառօրյա պատերազմը և Վիեննան տարբեր գործընթացներ են: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 3 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am