Եվրանյուզը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հարցում հայաստանյան դիրքորոշումը/տեսանյութ/

Ս.թ. Մայիսի 17-ին Եվրանյուզը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները՝ Բրյուսելում գործող և երկու երկրների շահերը ներկայացնող կազմակերպությունների մեկնաբանությամբ:«ՀայաստանիԵվրոպացիԲարեկամներ» (EuFoA) հասարակական կազմակերպության ղեկավար ԷդուարդոԼորենցոՕչոան խոսել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անխուսափելիության դիրքերիցև ընդգծել, որանկախության ճանաչումը նախևառաջ կոչված է երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: «1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում անցկացված հանրաքվեին մասնակցեց բնակչության 82.2%-ը և անկախության համար քվեարկեց մասնակիցների 99%-ը: Ընդ որում, ԼՂՀ-ն օգտագործեց ինքնորոշման ճիշտ նույն իրավական մեխանիզմները, որով անկախացան Ադրբեջանն ու ԽՍՀ այլ հանրապետությունները»,-իր խոսքում ասել է ԷդուարդոԼորենցոՕչոան, հավելելով, որ Ադրբեջանի էլիտայի գործողությունները ոչ այլ ինչ են, քան պատմությունըիրենց օգտին խմբագրելու ապարդյուն փորձեր: ՊրնՕչոան ընդգծել է, որ ավելի քան 20 տարի է անցել ԼՂՀ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջևհրադադարի պահպանման համաձայնության հաստատումից, սակայն Ադրբեջանի շարունակական հարձակումների արդյունքում հարյուրավոր կյանքեր ենընդհատվում երկու կողմերում: Նա նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պարզապես ցանկանում է օգտվել ինքնորոշման իր իրավունքից՝ խաղաղ պայմաններում ապրելու համար, և միանշանակ արժանի է անկախության ճանաչման: «ԼՂՀ-ն Եվրոպական տարածաշրջանիամենաանվտանգ և կայուն երկրներից է: Չնայած հակամարտության պատճառով Ղարաբաղին պարտադրված պայմաններին, այս ժողովուրդը կարողացել է հաջողել պետականության կառուցման և զարգացման հարցում: ԼՂՀ-ն՝որպես պետություն,ամբողջությամբ համապատասխանում է Մոնտեվիդեոյի 1933թ. կոնվենցիայի՝ «Պետությունների իրավունքներն ու պարտականությունները»սահմանողպահանջներին, ինչպիսիք են՝ տարածքը, բնակչությունը, կառավարությունը և իրավական հարաբերություններ հաստատելու կարողությունը»,-ասել է ԷդուարդոԼորենցոՕչոան: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեքստում Եվրանյուզիայս հեռարձակումն ու EuFoA-ի կողմից հրապարակված վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է Եվրանյուզի առաջին էջում:  

դիտվել է 16 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am