Հողեր հանձնած նախագահի արդարացումները. ինչ վտանգավոր հայտարարություններ արեց Սերժ Սարգսյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ Վիեննայից Երեւան վերադարձի ճանապարհին` հենց ինքնաթիռում, իրեն ուղեկցող հայկական հեռուստաընկերությունների լրագրողներին հարցազրույց է տվել, որում ոչ միայն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունները, այլ նաեւ ուշագրավ հայտարարություններ է արել, որոնցից մի քանիսը, մեղմ ասած, լուրջ վտանգ են իրենց մեջ պարունակում: Անդրադառնալով քառօրյա պատերազմի արդյունքում հողեր կորցնելու խնդրին՝ նա ասել է. «Նախ` եթե զուտ մետրով չափենք, ապա պետք է ասեմ հետեւյալը. հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ, դա մեկ հազարերորդն էլ չկա»: Սա նույնն է, եթե Սերժ Սարգսյանն ասեր, որ մենք մի 800 հազար հեկտար տարածք ունենք, որը նախատեսում ենք հարմար պահին տալ Ադրբեջանին, եւ որի մեկ հազարերորդ մասն արդեն նրանք գրավել են: Տարածքներ կորցնելու թեման շարունակելով՝ Սերժ Սարգսյանը նաեւ ասել է. «Մեր զինված ուժերն իրենց խնդիրը կատարեցին… ընտրության խնդիր էր` արդյո՞ք արժեր այդ ութ հարյուր հեկտարի համար զոհել երեսուն, քառասուն կամ ութսուն հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռեւս շատ ենք ունենալու: Երեւանում՝ սրճարանում նստած, քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս: Ես այդպիսի մարդկանց առաջարկում եմ իրենք գնան, վերցնեն, ոչ թե ուրիշներին խորհուրդ տան: Հասկանան իրավիճակը եւ գնահատեն արժեքը մետրի եւ մարդու. ինձ համար շատ ավելի կարեւոր են մեր զինվորներն ու սպաները»: Նախ՝ իրավական առումով անթույլատրելի է ասել՝ ովքեր ցանկանում են, թող գնան, վերցնեն: Եթե անգամ մարդիկ հավաքվեն եւ գնան ճակատ` կորցրած դիրքերը ետ բերելու, նրանց ոչ ոք թույլ չի տա դա անել, քանի որ մենք ունենք կանոնավոր բանակ եւ հրամկազմ: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանն իր ձախողումը` թշնամուն հողեր գրավելու հնարավորություն տալը եւ արտաքին ուժերից վախեցած դրանք վերադարձնելուց հրաժարվելը, փորձում է ներկայացնել իբրեւ զինվորի կյանքով մտահոգվածություն: Նա մոռանում է, որ այդ տարածքների համար արդեն շուրջ յոթ հազար հայորդի է զոհվել: Հողը արյունով են պահում կամ նվաճում: Բայց ամենավտանգավորն այն է, որ եթե Սարգսյանն իր առաջ քաշած մոտեցմամբ առաջնորդվի, ապա նա Արցախը կտոր-կտոր կարող է հանձնել թշնամուն»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am