«Լավրովի պլանը» կասեցվել է, բայց չի վերացվել

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի 1992-95թթ. հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանին հարցրինք` ինչպե՞ս է գնահատում Վիեննայում նախագահների հանդիպումը։ «Նախ նշենք, որ դա ԱՄՆ նախաձեռնությունն էր, որով, ըստ իս, կասեցվեց «Լավրովի պլանը», որի շուրջ Ռուսաստանն Ադրբեջանի հետ պայմանավորվում էր ավելի քան կես տարի։ Գիտենք, ըստ այդ պլանի, գրավյալ 3-5 շրջաններ պետք է անցնեին ադրբեջանական վերահսկողության ներքո, և ռուսական, այսպես կոչված, խաղաղապահ ուժեր պետք է տեղակայվեին։ Այս ամենի ու հետագա քայլերի հիմքում էլ պետք է լիներ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հանդիպման հաջորդ էական դրվագներն էլ այն էին, որ համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարությունում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի` Կասպրչիկի խմբի կազմն ընդլայնվեց: Սա, հիշենք, ԱՄՆ համանախագահ Ուորլիքի 3 առաջարկներից մեկն էր, հաջորդը` հետաքննող մեխանիզմները, նույնպես տեղ գտավ ԱԳ նախարարների հայտարարությունում: Սակայն այդ ամենն անհնար է լինելու կյանքի կոչել` առանց ԼՂ պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության, հայկական կողմը պետք է օգտագործի Վիեննայի հանդիպումը` կատարելու ամենակարևոր քայլը` ԼՂ-ն բերելու բանակցային սեղանի մոտ` վերականգնելու կարգավորման լիարժեք ֆորմատը: Ընդ որում, հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները, որևէ վստահություն չկա, որ Լավրովի պլանը կրկին կյանքի կոչելու վտանգը վերացել է. ցանկացած պահի հնարավոր է Ռուսաստանը փորձի իրականացնել ռուս-ադրբեջանական այն սցենարը, որը տապալվեց ապրիլի սկզբին` ԼՂ բանակի ջանքերով»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am