«ԼՂՀ-ն ամբողջությամբ համապատասխանում է Մոնտեվիդեոյի 1933թ. կոնվենցիայի պահանջներին»

«Եվրանյուզ»-ը մայիսի 17-ին հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները՝ Բրյուսելում գործող և երկու երկրների շահերը ներկայացնող կազմակերպությունների մեկնաբանությամբ: «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» (EuFoA) հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան խոսել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անխուսափելիության դիրքերից և ընդգծել, որ անկախության ճանաչումը նախ և առաջ կոչված է երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: «1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում անցկացված հանրաքվեին մասնակցեց բնակչության 82.2%-ը և անկախության համար քվեարկեց մասնակիցների 99%-ը: Ընդ որում, ԼՂՀ-ն օգտագործեց ինքնորոշման ճիշտ նույն իրավական մեխանիզմները, որով անկախացան Ադրբեջանն ու ԽՍՀ այլ հանրապետությունները»,- Ինչպես տեղեկացրին «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» (EuFoA) հասարակական կազմակերպությունից, ասել է Էդուարդո Լորենցո Օչոան, հավելելով, որ Ադրբեջանի էլիտայի գործողությունները ոչ այլ ինչ են, քան պատմությունը իրենց օգտին խմբագրելու ապարդյուն փորձեր: Նա ընդգծել է, որ ավելի քան 20 տարի է անցել ԼՂՀ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի պահպանման համաձայնության հաստատումից, սակայն Ադրբեջանի շարունակական հարձակումների արդյունքում հարյուրավոր կյանքեր են ընդհատվում երկու կողմերում: Նա նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պարզապես ցանկանում է օգտվել ինքնորոշման իր իրավունքից՝ խաղաղ պայմաններում ապրելու համար, և միանշանակ արժանի է անկախության ճանաչման: «ԼՂՀ-ն եվրոպական տարածաշրջանի ամենաանվտանգ և կայուն երկրներից է: Չնայած հակամարտության պատճառով Ղարաբաղին պարտադրված պայմաններին, այս ժողովուրդը կարողացել է հաջողել պետականության կառուցման և զարգացման հարցում: ԼՂՀ-ն՝ որպես պետություն, ամբողջությամբ համապատասխանում է Մոնտեվիդեոյի 1933թ. կոնվենցիայի՝ «Պետությունների իրավունքներն ու պարտականությունները» սահմանող պահանջներին, ինչպիսիք են՝ տարածքը, բնակչությունը, կառավարությունը և իրավական հարաբերություններ հաստատելու կարողությունը»,-ասել է Էդուարդո Լորենցո Օչոան: ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեքստում Եվրանյուզի այս հեռարձակումն ու EuFoA-ի կողմից հրապարակված վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է «Եվրանյուզ»-ի առաջին էջում:

դիտվել է 116 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am