Երկրում բարեփոխումների համար պարտադիր չէ, որ լինեին ապրիլյան օրերը.նախագահ

«Անկախ ապրիլյան իրադարձություններից՝ պետական միջոցները խնայողաբար ծախսելն անհրաժեշտություն է:Իհարկե, անհրաժեշտ է, կենսական անհրաժեշտություն է պետական միջոցները խնայողաբար ծախսել, բայց ո՞վ է ասում, որ նախկինում մենք այդ ցանկությունը չենք ունեցել կամ դրա դեմ չենք պայքարել: Մեզանից յուրաքնաչյուրը՝ լինի դա գործադիր օղակը, օրենսդիր օղակը, թե դատական իշխանություն՝ պետք է հասկանա, որ ամեն օր պետք է մտածել բարելավումների մասին», - Վիեննայից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Բարեփոխումների համար պարտադիր չէ, որ լինեին ապրիլյան օրերը:Փետրվարի 12-ին ես ելույթ եմ ունեցել, վստահ եք, չէի կարող կանխատեսել, որ ապրիլի սկզբին իրադարձություններ են լինելու և խոսել եմ փոփոխությունների մասին: Բայց մինչ խոսելը՝ երբ որ մենք նախաձեռնում էինք սահմանադրական բարեփոխումներ, դա նշանակում է փոփոխությունների սկիզբ: Փետրվարը հաջորդ փուլն էր և անկախ նրանից ռազմական գորոծողություններ եղել են, թե՝ ոչ, մեր երկրում այդ փոփոխությունները պետք է ընթանան», - ասել է ՀՀ նախագահը և հավելել.«Միշտ կարելի է կշտամբել իշխանություններին ոչ ճիշտ որոշումների կամ դանդաղկոտության համար, բայց արդյունքները պետք է դիտարկել համեմատության մեջ:Ես հասկանում եմ, որ շատ շատերը բավարարված չեն փոփոխությունների տեմպերով, բայց մյուս կողմից էլ մենք պիտի հասկանանք, որ կտրուկ փոփոխությունները որևէ լավ հանգրվանի մեզ չեն հասցնի: Ինչպես տեսնում եք՝ փոփոխություններ տնտեսության մեջ, վերաբերմունքի մեջ, մյուս կողմից՝ ռազմական գործողություններ, արդյոք դրանք համատեղելի՞ են: Միշտ էլ կարելի է իշխանություններին կշտամբանք ուղել, նրանց դանդաղկոտության համար, կամ ենթադրյալ դանդաղկոտության համար, ոչ ճիշտ որոշումների համար, բայց դրա լավագույն չափորոշիչը, լավագույն դատավորը՝ խնդրին համեմատության մեջ նայելն է: Ճիշտ ճանապարհը սա է»:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am