Վիեննայում կատարվել են Սերժ Սարգսյանի նախապայմաններից երկուսը.Ալիկ Արզումանյան

ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ով այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ  երեկ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը. «Վիեննայում  կայացած հանդիպման փաստը կարևոր է, և կարևոր է նաև եռանախագահների միահամուռ հայտարարությունը, որը բացառում է ռազմական լուծումը և պնդում է, որ կողմերը պետք է վերադառնան 1994-1995 թվականներին ստորագրված եռակողմ պայմանագրին` հրադադար հայտարարելու մասին:Հայաստանը պետք է շարունակի պատրաստ լինել ցանկացած ռազմական գործողությունների վերսկսման, բայց դրա հետ մեկտեղ չպետք է խուսափի բանակցային գործընթացի վերսկսումից»: «Խոսվեց այն մասին, որ կողմերը համաձայնել են միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ, ինչի մասին ՀՀ-ն բազմիցս հայտարարել էր, բայց Ադրբեջանը հրաժարվում էր: Այդ առումով՝ կարելի է ասել, որ բավականին դրական է` հնարավոր բանակցությունների վերսկսման համար: Սա հայկական կողմին տալիս է հնարավորություն՝ դադար վերցնելու և զբաղվելու բանակաշինարարությամբ, դասեր քաղելու այն բացթողումներից, որոնք մենք ունեցել ենք, հետաքննություններ անցկացնել, պատժել մեղավորներին, սպառազինությամբ զբաղվել և մեր ներքաղաքական կյանքում կատարել ռեալ ռեֆորմներ»,- նշեց Ա. Արզումանյանը: Նր խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ չենք կարող վստահ լինել, որ Ադրբեջանը կհարգի իր առջև դրված պատասխանատվությունները, ինչպես չի հարգել 1994 թվականի կնքած պայամանգիրը, բայց ըստ նրա՝ այս անգամ կա միահամուռ եռանախագահների մասնակցությունը. «Կարծում եմ՝ եթե մեխանիզմները ներդրվեն, դա հնարավորություն կտա խոսել նաև հասցեկան խախտումների մասին»: «Վիեննայում կատարվել են Սերժ Սարգսյանի երեք նախապայմաններից երկուսը: Նախապայմաններից երկուսը վերահաստատվել են, իսկ մի նախապայման չի արվել, որը ավելի շատ հռետորական էր և վերաբերվում էր հասցեական հայտարություններին :Հասցեական հայտարարությունը բացառված է, որ միջնորդներից որևէ մեկը անի, դա աքսիոմա է, իսկ մենք ավելի պետք է ակնակալենք հասցեական հայտարարություններ բարեկամ երկրների կողմից»,-ասաց նա  և հավելեց,որ մենք պետք է ունենանք ադեկվատ բանակ, որը պետք է պատասխանի և անհրաժեշտության դեպքում պատժի նախահարձակ կողմին ու չխուսափի բանակցություններից. «Մենք շահագրգռված ենք խաղաղ կարգավորմամբ, մենք մեր հարցը ռազմի դաշտում արդեն լուծել ենք, մնում է դա բերել խաղաղության սեղանին, մնում է դա Ադրբեջանը հասկանա: Միջազգային հանրությունը երկու օր հետևում էր՝ ինչպես է Ադրբեջանը փորձում ռազմական ճանապարհով լուծել խնդիրը, ՌԴ-ի նախագահ Պուտինը միայն ամսի 4-ին է անդրադարձել: Այդ էր Ադրբեջանին տրված ժամկետը՝ փորձելու դաշտում իրավիճակ փոխել, ինչը Ադրբեջանին չհաջողվեց»:  

դիտվել է 49 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am