Սերգեյ Լավրովը, Ջոն Քերրին ու Հարլեմ Դեզիրը հայտարարություն են տարածել

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սեևգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի համատեղ հայտարարությունը. «Ռուսաստանյան Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին ու Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը, ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով հանդիպում ունեցան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նրանք վերահաստատեցին, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Համանախագահները շեշտադրեցին 1994 և 1995թթ. հրադադարի համաձայնագրերը հարգելու կարևորությունը: Նախագահները վերահաստատեցին հրադադարի պահպանման ու հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների ռիսկը կրճատելու համար նրանք համաձայնեցին հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնեցնել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմի մանրամասները: Նախագահները նաև համաձայնեցին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գոյություն ունեցող գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնեցին ԿԽՄԿ-ի հովանու ներքո շարունակել տվյալների փոխանակումը անհայտ կորածների վերաբերյալ, որի շուրջ Նախագահները պայմանավորվածություն էին ձեռք բերել 2014թ. հոկտեմբերին Փարիզում կայացած գագաթնաժողովի ընթացքում: Նախագահները համաձայնության եկան բանակցային հաջորդ փուլի վերաբերյալ, որը կկայանա հունիսին կողմերի համաձայնությամբ ընտրված վայրում՝ նպատակ ունենալով վերսկսել բանակցությունները համակողմանի կարգավորման շուրջ»:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am