Թուրքիայի նոր վարչապետը Բինալի Յըլդըրըմն է. ANKA

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նոր նախագահն ու երկրի վարչապետը Բինալի Յըլդըրըմն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, նման հաղորդագրություն է տարածել թուրքական առաջատար ANKA լրատվական գործակալությունը` հղում կատարելով սեփական աղբյուրներին և նշելով, որ ԱԶԿ-ն այդ մասին որոշումն արդեն ընդունել է: ANKA-ն Թուրքիայի նոր վարչապետը Բինալի Յըլդըրըմը լինելու մասին լուրը տարածելու համար հիմք է ընդունել ԱԶԿ-ի կողմից իր պատգամավորներին, նահանգային կառույցներին եւ քաղաքապետերին հղած շրջաբերականում «կուսակցության նախագահի մեր թեկնածու եւ վարչապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմ» արտահայտության օգտագործումը: Թուրքական «Ջումհուրիեթ» թերթն այդ առնչությամբ հայտնում է, որ Թուրքիայի իշխող ԱԶԿ-ի եւ վարչապետի նոր անունը պաշտոնապես կհրապարակվի չորեքշաբթի կամ հինգշաբթի, որը կգլխավորի մայիսի 22-ին անցկացվելիք ԱԶԿ-ի արտահերթ համագումարը եւ որտեղ էլ նա կհայտարարվի Թուրքիայի վարչապետ: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մայիսի 4-ի երեկոյան հայտարարել է, որ ԱԶԿ-ի արտահերթ համագումարում չի առաջադրվելու կուսակցության ղեկավարի պաշտոնում, ինչն ինքնին ենթադրում է, որ նա այլեւս չի լինելու այդ երկրի վարչապետ: Թուրքիայի միանձնյա ղեկավարմանը ձգտող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վարչապետի պաշտոնում իրեն «հլու հնազանդ» ամենահարմար թեկնածուների թվում մինչ այժմ նշվում էին պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի, տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի, Էրդողանի փեսա` էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշի եւ անգամ Էրդողանի մերձավոր եւ հավատարիմ ընկեր Մեհմեթ Ալի Շահինի անունները: Էրդողանի եւ Դավութօղլուի միջեւ հակասություններն սկսվել են Էրդողանի՝ Թուրքիայի նախագահ դառնալուց հետո, երբ վերջինս ոչ մի կերպ չի ցանկանում հետեւել երկրի սահմանադրական պահանջին եւ ցանկանում է շարունակել միայնակ կառավարել Թուրքիան: Էրդողան-Դավութօղլու ճգնաժամը գագաթնակետին է հասել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության, Մերձավոր Արեւելքի հետ կապված խնդիրներում, սիրիացի փախստականների հետ կապված ԵՄ հետ պայմանավորվածություններում անհամաձայնությունների պատճառով: Բացի այդ, Էրդողանի կամայական որոշումով կառավարության անդամներին նշանակելու սահմանադրական լիազորությունը վարչապետից խլվել եւ փոխանցվել է ԱԶԿ-ի վարչական խորհրդին, ինչը նշանակում է, որ Էրդողանը նրանից խլել է այդ լիազորությունը եւս: Թուրք քաղաքական վերլուծաբաններն ընթացող զարգացումներն անվանել են «մայիսի չորսի նախագահական հեղաշրջում»: Դավութօղլուն Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 21 ամիս: Ըստ թուրքական մամուլի` Էրդողանը ցանկանում է վարչապետի պաշտոնում նշանակել իրեն հլու հնազանդ մեկին, որը կկատարի իր բոլոր կուլիսային որոշումները` դրանով ապահովելու Թուրքիայի իր միակ իշխանությունը մինչեւ նոր սահմանադրությամբ երկրում նախագահական համակարգի հաստատումը:  

դիտվել է 2 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am