Սերժ Սարգսյանն ու Սերգեյ Լավրովն անբռնազբոս շփվում, ծիծաղում էին, իսկ Ալիևը…

Երեկ Երեւանի ժամանակով 23.00-ին Վիեննայում՝ «Բրիստոլ» հյուրանոցի սրահներից մեկում մեկնարկեց Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այս հանդիպումը հսկայական նշանակություն է ունենալու այն հարցում, թե ինչպես կշարունակվի ղարաբաղյան հակամարտությունը`բանակցային ճանապարհով, թե պատերազմով: Այն տեղի է ունենում ապրիլի լույս 2-ին վերսկսված պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների համառ միջնորդության արդյունքում: Միայն նշենք, որ ՀՀ նախագահական նստավայրը մինչեւ վերջին պահն այդպես էլ չհաստատեց, որ Վիեննայում Սերժ Սարգսյանը կհանդիպի Ալիեւի հետ: Շաբաթ օրը տարածված հաղորդագրության մեջ ընդամենը ասվում էր, որ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին մեկնելու է Ավստրիա, որտեղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ: Նշված աշխատանքային հանդիպումները սկսվեցին Եվրոպական Միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումով: Այնուհետեւ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի առանձնազրույցը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Նախագահական պատվիրակության հետ Ավստրիա մեկնած լրագրողները դեպքի վայրից հաղորդում էին, որ մասնավորապես ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման արդյունքներից է կախված՝ կկայանա՞ արդյոք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը, թե ոչ: Նախագահական նստավայրի հաղորդագրության համաձայն, Քերիի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են ապրիլի սկզբին ԼՂ հակամարտության գոտում հրադադարի կոպիտ խախտման հետեւանքով ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի շուտափույթ ներդրումը: Սարգսյանը հույս է հայտնել, որ համանախագահող երկրները նույնպիսի հետեւողականությամբ իրենց հասցեական դիրքորոշումներով ու հստակ քայլերով կնպաստեն բանակցությունների վերսկսման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Գրեթե նույնն է եղել նաեւ Մոգերինիի հետ հանդիպման բովանդակությունը: Հայկական կողմը կարեւորել է ԵՄ ներկայացուցիչների այցելությունները հակամարտությունից տուժած շրջաններ: Ջոն Քերին եւ ֆեդերիկա Մոգերինին առանձին հանդիպումներ ունեցան նաեւ Իլհամ Ալիեւի հետ: Առանձին հանդիպեցին նաեւ ԱՄՆ պետքարտուղարը եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքէջը նախապես ներկայացրել էր Վիեննայում Քերիի հանդիպումների ժամանակացույցը, որտեղ մոտ մեկուկես ժամ հատկացված էր ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը, 20-ական րոպե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումներին եւ նշված էր, որ Երեւանի ժամանակով 23.20-ին Քերին մասնակցելու է Ղարաբաղյան հակամարտության հարցով հանդիպման: Հանդիպումները փաստորեն ավելի արագ ընթացան, քան նախատեսել էր ամերիկյան կողմը եւ վերջին`մեծ կազմով հանդիպումը` Ղարաբաղյան հակամարտության հարցով, սկսվեց 20 րոպե շուտ: Ի սկզբանե հայտարարվել էր, որ այն տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Անմիջապես հանդիպման պահին ՀՀ նախագահի խոսնակի տարածած լուսանկարում երեւաց, թե ինչպես են սեղանի շուրջ տեղավորվել մասնակիցները: Գլխավերեւում ԱՄՆ-ի, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԵԱՀԿ-ի դրոշների տակ նստել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով  ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, Ջոն Քերին եւ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ձախ կողմում նստել են Էդուարդ Նալբանդյանը, Սերժ Սարգսյանը եւ Սերգեյ Լավրովը: Աջ կողմում` Էլմար Մամեդյարովը՝ Նալբանդյանի դիմաց, Իլհամ Ալիեւը` Սերժ Սարգսյանի դիմաց, եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն` Սերգեյ Լավրովի դիմաց: Մինսկի խմբի ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահները համապատասխանաբար իրենց երկրների ԱԳ նախարարների կողքին էին: Ավելի ուշ նաեւ տեսագրություն հայտնվեց հանդիպումից առաջ արարողակարգային նկարահանումներից: Այստեղ երեւում է, թե ինչպես են Սերժ Սարգսյանն ու Սերգեյ Լավրովն անբռնազբոս շփվում, ծիծաղում, մի պահ նույնիսկ Սարգսյանը գլխի արհամարհական շարժումով Ալիեւի կողմն է ցույց տալիս, որից հետո երկուսով կրկին ծիծաղում են` այնպես, ինչպես վայել է իսկական «ռազմավարական դաշնակիցներին»: Այդ նույն ժամանակ Էլմար Մամեդյարովը անկանոն շարժումներ է անում, իսկ Իլհամ Ալիեւը նստած է, եթե հնարավորինս մեղմ արտահայտվենք` դեմքի ոչինչ չասող արտահայտությամբ: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 42 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am