Բանակցության սեղանի տեղերի ուշագրավ տեղաբաշխումը. Սարգսյան-Ալիև հանդիպմանը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ Հայաստանի ժամանակով կեսգիշերին մոտ, Վիեննայում տեղի ունեցավ Սերժ Սարգսյան եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Հանդիպումը կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների միջնորդությամբ եւ անմիջական մասնակցությամբ: Երեկ ողջ օրը՝ մինչ հանդիպման մեկնարկը, դեռ հայտնի չէր՝ Սարգսյան-Ալիեւ դեմ առ դեմ հանդիպում տեղի կունենա՞, թե՞ ոչ: Սակայն Երեւանի ժամանակով 23.00-ին հանդիպումն, այնուամենայնիվ, մեկնարկեց: Միջնորդների նման ներկայացուցչական մասնակցությունը արդեն իսկ փաստում էր, որ աշխարհաքաղաքական կենտրոնները որոշել են միահամուռ կերպով կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ: Եւ ուշագրավը բանակցության սեղանի տեղերի բաշխումն էր: Սերժ Սարգսյանի կողքին նստած էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը: Նրանց դիմաց նստած էին Իլհամ Ալիեւը, որի մի կողմում նստած էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, մյուսում՝ Ֆրանսիայի պետնախարար Հարլեմ Դեզիրը: Սեղանի վերին մասում նստած էր ԱՄՆ պետ քարտուղար Ջոն Քերրին, որի ձախ կողմում նստած էր իր տեղակալը՝ Վիկտորիա Նուլանդը, եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպերչիկը, իսկ աջում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Հանդիպումը տեւեց ավելի քան մեկուկես ժամ: Հանդիպումից հետո, սակայն, կողմերը հրաժարվել էին որեւէ հայտարարություն անել: Սերժ Սարգսյանն «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի այն հարցին, թե ինչպես է անցել հանդիպումը, պատասխանել էր՝ նորմալ: Նա նաեւ ասել էր, որ համանախագահները շուտով հայտարարություն կտարածեն: Մեկ բան ակնհայտ էր, որ հանդիպման արդյունքում, կարծես թե, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, իսկ թե ինչ են պայմանավորվել կողմերը, առաջիկա օրերին պարզ կդառնա: Թեեւ ի սկզբանե նախատեսվում էր, որ լինելու է հանդիպում զրոյական արդյունքով»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am