Գուրգեն Արսենյանի որդին ձերբակալվել է «Բագրատաշեն» սահմանային անցակետում

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Երևանում գործող գիշերային ակումբներից մեկում 2016թ. ապրիլի 17-ին տեղի ունեցած խուլիգանության բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ։ 2016թ. ապրիլի 17-ին ահազանգ էր ստացվել, որ ժամը 04.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող գիշերային ակումբներից մեկի մոտ մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, վիճաբանել միմյանց հետ, որի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկաներով՝ գետնից վերցրած քարերով և փայտերով, բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 20.04.2016թ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը, մասնակիցների շրջանակը, առգրավվել են գիշերային ակումբի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել ակումբի աշխատակիցները, հաճախորդները, ծառայությունն իրականացրած ոստիկանները։ Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նախնական քննության տվյալներով՝ գիշերային ակումբում վիճաբանությունն սկսվել է կենցաղային շարժառիթով՝ երկու երիտասարդների միջև, որին հետագայում միացել են նաև նրանց ընկերները և հարաբերությունների պարզաբանումը շարունակվել է դրսում՝ ակումբի մոտ՝ վերաճելով խուլիգանության։ Մայիսի 16-ի դրությամբ՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ։ Մասնավորապես՝  տեղի ունեցած խուլիգանությանը մասնակցելու կասկածանքով ապրիլի 29-ին ձերբակալվել է երկու անձ՝ Ռ.Թումանյանը և Վ.Վարդանյանը, որոնց մայիսի 2-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որոնք դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հետ է վերցրել և մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Ապրիլի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է դատախազի ցուցումը՝ խուլիգանությանը մասնակցելու կասկածանքով քաղաքացի Գ.Գրիգորյանին անհապաղ ձերբակալելու մասին, ինչպես նաև՝ դատախազի  որոշումները՝ Գ.Արսենյանին, Ա.Ներսիսյանին ձերբակալելու վերաբերյալ, որոնց կատարումը հանձնարարվել է  ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։ 2016թ. մայիսի 11-ին` ժամը 16:10-ին, Գ.Արսենյանը ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից «Բագրատաշեն» սահմանային անցակետում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը նրան մայիսի 14-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է։ Մայիսի 16-ին որոշումներ են կայացվել՝ Գ.Գրիգորյանին և Ա.Ներսիսյանին նույն հոդվածով՝ ՀՀ քրեական օրնեսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և միջնորդություններ ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Նկատի ունենալով, որ վերջիններիս գտնվելու վայրն անհայտ է՝ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննությունը շարունակվում է։  

դիտվել է 46 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am