ԵԽԽՎ-ը մերժել է ադրբեջանական դատավորների թեկնածությունները

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը դարձյալ հետ է ուղարկել դատավորների ցուցակը, որոնք պետք է ներկայացնեն Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:Այս մասին, հայտնում է ՄԻԵԴ մամուլի ծառայությունը: Դրա հետ միասին, ՄԻԵԴ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Չինգիզ Ասքերովը հայտարարել է, որ ներկայում դատավորների թեկնածուների նոր ցուցակ է կազմվում: «Թեկնածուների ընտրությունից հետո ցուցակը դարձյալ կներկայացվի ԵԽԽՎ-ին», -ասել է նա: ՄԻԵԴ-ում Ադրբեջանը ներկայացնող դատավոր Խանլար Հաջիեւի լիազորությունների ժամկետն ավարտվել է 2015 թվականի հոկտեմբերի 31-ին: Ադրբեջանից դատավորի ընտրությունները ՄԻԵԴ-ում պետք է տեղի ունենան ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում առաջիկա հունիսին: Ադրբեջանը ՄԻԵԴ-ում ներկայացրել էր երկրի սահմանադրական դատարանի 45-ամյա անդամ Ռովշան Իսմայլովի թեկնածությունը, որը աշխատանքի փորձ ունի ԵԽ կառույցներում որպես GRECO (կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով), ռասիզմի եւ անհանդուրժողականության  դեմ պայքարի հանձնաժողովում եւ MONEYVA-ում (կեղտոտ փողերի լվացմանը դիմակայության գծով փորձագիտական խումբ): Ռովշան Իսմայլովը երբեք չէր աշխատել իրավապահ մարմիններում եւ ընդհանուր դատարաններում, եւ սահմանադրական դատարանում հայտնվել էր Բաքվի համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնից: ՄԻԵԴ-ում դատավորների ընտության չափանիշներից մեկը հանդիսանում է որպես մասնագետի թեկնածուի համբավը եւ նրա քաղաքական անկախությունը: Անցյալ տարվա հոկտեմբերին ԵԽԽՎ-ն չի պաշտպանել Ադրբեջանի կողմից ներկայացված երեք թեկնածուներից ոչ մեկին` նախագահի աշխատակազմի մարդու իրավունքների բաժնի տեղակալ, Եվրոպական դատարանում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Չինգիզ Ասքերովի, Բաքվի վճռաբեկ դատարանի դատավոր Այգյուն Աբդուլլաեւայի եւ Բաքվի թիվ 1 վարչա-տնտեսական դատարանի դատավոր Վուսալի Բախըշովայի թեկնածությունը:  

դիտվել է 32 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am