Մարտական դիրքում զոհված զինծառայողը զինվորական կարգով հուղարկավորվեց հայրենի գյուղում

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղը խորը կսկիծով ու հպարտորեն հրաժեշտ տվեց իր հերոս զավակին՝ Արմեն Հրայրի Մարտիրոսյանին, ով թշնամու գնդակից ընկավ մարտական դիրքում՝ հայրենի երկրի սահմանները պաշտպանելիս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գանձակի գյուղապետ Վանիկ Հարու թյունյանը, հերոս զինվորին վերջին հրաժեշտը տալու համար այցելել են Հայոց բանակի բարձրաստիճան զիվորականներ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի զիկոմսիարիատի աշխատակիցներ, համայքների ղեկավարներ, Գավառի տարածքի համայնքների հազարավոր բնակիչներ: Զինվորականների կողմից Արմեն Մարտիրոսյանի ծնողներին է հանձնվել «Մարտական ծառայության համար» մեդալը, որը հետմահու Արմեն Մարտիրոսյանին շնորհվել էր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով: Արմեն Մարտիրոսյանի աճյունը հողին հանձն վեց զինվորական կարգով, ռազմի երաժշտության հնչյունների եւ պատվո համազարկերի ներքո»: Արմենը ծնողների միակ արու ժառանգն էր, նրանց հույսն ու նեցուկը: Խելացի, ուշիմ ու հայրենասեր երիտասարդ էր նա, ով հերոսի մահով ընկավ հայրենքի սահմանները թշնամուց պաշտպանելու ժամանակ: Նա ծառայել էր մեկուկես տարի, աչքի ընկել արիությամբ ու պարտաճանաչությամբ, արժանացել բազմաթիվ խրախուսանքների ու պարգեւների: Նա թշնամու դեմ անվեհեր կանգնել էր ապրիլյան քառօրյա հերոսամարտերի ընթացքում: Ցավոք, թշնամու դարանակալ գնդակը նրան գտավ մարտական դիրքում: Նրան իր մարդկային արժանիքների համար շրջապատում սիրում էին անսահման սիրով, իսկ այսուհետ այդ սերը վերածվում է պաշտամունքի: Մարդիկ սրտանց խոնարհվում են Արմենի սխրանքի ու փառքի առաջ եւ երդվում՝ շարունակել նրա ու մյուս հերոս հայորդիների գործը՝ անսասան կանգնել հայրենի երկրի սահմանների պաշտպանության դիրքերում»,- նշեց Վանիկ Հարությունյանը: Արմեն Մարտիրոսյանն ավարտել էր Գանձակի միջնակարգ դպրոցը եւ Գավառի պետական երաժշտական քոլեջը:  

դիտվել է 34 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am