«Վերջին խոսքն Ալիևինն ու Սարգսյանինն է». Թոմաս դե Վաալ

Ամերիկյան «Քարնեգի» հիմնադրամի հարավկովկասյան հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը sova.news-ի հետ հարցազրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի գոտում լարվածությանը՝ ասում է, թե իրավիճակը դեռևս լարված է: «Մտավախություն կա, որ ինչ-որ ժամանակ անց հակամարտությունը կվերսկսվի: Երկու կողմերն էլ տարբեր բաներ են ուզում: Ադրբեջանական կողմը ցանկանում է նոր քաղաքական գործընթաց, իսկ հայկական կողմը, հակառակը, կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդում: Վախենամ, որ, եթե մոտակա ամսին չլինի ինչ-որ առաջընթաց, ադրբեջանական կողմը դարձյալ կգայթակղվի՝ ինչ-որ բան ձեռնարկել շփման գծում: Իրավիճակը շատ թեժ է: Հանրությունը նույնպես տաք է, այդ պատճառով էլ հռետորաբանությունն ավելի շատ է սրվում: Իրավիճակն իսկապես չափազանց վտանգավոր է»,- կարծում է Թոմաս դե Վաալը: Հարցին, թե որո՞նք են այդ իրավիճակում Ռուսաստանի շահերը, և արդյոք նրան հարկավո՞ր է հակամարտության կարգավորում, վերջինս  պատասխանում է, թե դժվար է ասել, սակայն կարող է վստահորեն ասել, որ ի տարբերություն Ուկրաինայի կամ վրացական հակամարտության՝ Ղարաբաղում «Ռուսաստանը չի ղեկավարում իրավիճակը՝ այնտեղ չկան ռուս խաղաղապահներ»: «Բացի այդ՝ Ռուսաստանը շահեր ունի թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերի հետ: Կարծում եմ՝ հակամարտության վերսկսումը Ռուսաստանին հաստատ պետք չէ, քանի որ նա ռազմական պարտավորություններ ունի Հայաստանի առաջ, բացի այդ, չի ցանկանում փչացնել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ: Նոր հակամարտության դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի աջակցել հակամարտության մի կողմին, ինչը նրա շահերից չի բխում»,- գտնում է վերջինս:  Դե Վաալի կարծիքով՝ Ռուսաստանը ցանկանում է կարգավորում, սակայն՝ «ռուսական ուղղվածությամբ»: «Հնարավոր է, որ հակամարտության գոտում լինեն ռուս խաղաղապահներ, որպեսզի Ռուսաստանն ամրապնդի իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Սակայն գլխավորը, կարծում եմ, ոչ թե Մոսկվան է, այլ Բաքուն և Երևանը: Վերջին խոսքն Իլհամ Ալիևինն է ու Սերժ Սարգսյանինը: Չեմ կարծում, թե նրանք ցանկանում են պատերազմ, սակայն միշտ վտանգ կա, որ ինչ-որ բան հաշվարկով չի սկսվի, ու դա շատ դժվար կլինի կանգնեցնելը»,- ասում է Թոմաս դե Վաալը՝ կարծիք հայտնելով, թե Թուրքիան նույնպես շահագրգռված չէ նոր հակամարտությամբ: «Թուրքիայի ազդեցությունը, հավանաբար, այն է, որ կարող է որոշ չափով հանգստացնել ադրբեջանական կողմին: Ինչ վերաբերում է Իրանին, ապա դա հետաքրքիր, նոր գործոն է տարածաշրջանում: Իրանն աստիճանաբար վերադառնում է տարածաշրջան, սակայն դա դանդաղ գործընթաց է: Կարծում եմ՝ Իրանը կայունության գործոն է, նա երկու երկրների հարևանն է ու հաստատ չի ցանկանում հակամարտություն: Ես հուսով եմ՝ Իրանն ավելի դինամիկ դեր կխաղա»,- հույս է հայտնում Թոմաս դե Վաալը:

Թարգմանությունը՝168.am-ի

դիտվել է 3 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am