Նոր մանրամասներ Եղեգնաձորում տեղի ունեցած սպանությունից

Երեկ՝ մայիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Եղեգնաձոր բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հայտնել են, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ, 25-ամյա Սուրիկ Հարությունյանը՝ «որովայնի թափանցող վերք, ստամոքսի վնասվածք» ախտորոշմամբ, Եղեգնաձոր քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ, 22-ամյա Լյուդվիգ Գրիգորյանը՝ «կրծքավանդակի աջ կեսի չթափանցող կույր վերք և կրծքավանդակի ձախ հատվածի թափանցող վերք» ախտորոշմամբ, Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ, 24-ամյա Սամվել Հովակիմյանը: Ինչպես Վայոց ձորի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Հովակիմյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, քննչական ծառայության գնդապետ Վարդան Ավագյանի գլխավորությամբ: Նույն օրը, ժամը 01:00-ի սահմաններում Վայքի հիվանդանոցից ոստիկանության Վայքի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանում «դանակահարված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 25-ամյա Էդգար Բաբայանը, իսկ այսօր՝ մայիսի 16-ին, ժամը 02:00-ի սահմաններում Վայքի հիվանդանոց է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 30-ամյա Արթուր Բաբայանը:՝ «գլխի պատռվածք, նստատեղի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Է. և Ա. Բաբայանները նշյալ մարմնական վնասվածքները ստացել են մայիսի 15-ին, ժամը 23:00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու ճամփեզրի վրա գտնվող նախկին ավտոկայանի տարածքում վիճաբանության ժամանակ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ կռվին մասնակից են եղել Ս. Հարությունյանը, Լ. Գրիգորյանը, Ս. Հովակիմյանը: Վերջինս ստացել է նաև աջ ազդրի կտրված վերք, սակայն հրաժարվել է բժշկական օգնությունից, ինչպես նաև Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ, 45-ամյա Հովիկ Հովակիմյանը: Փաստի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ադամյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ իր հետ զրույցում եղեգնաձորցիներն ասում էին, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 180 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am